Lratvutyun.am

Արցախի պետնախարարն առանց Փաշինյանի անունը տալու պատասխանում է նրան

Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրերի իրագործմանը։ Ստեփանակերտ-Երևան հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Պետնախարարը նշեց, որ ադրբեջանական շրջափակման պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել։ Ընդգծեց, որ հպարտանում է Արցախի ժողովրդով։ «Մենք կարողացել ենք անել ամենակարևորը՝ վերահաստատել ու ապացուցել, որ Արցախը և Արցախի […]

Ճանապարհը հեշտ չէ բազմաթիվ բարդ ու կարևոր խնդիրներ կան լուծելու,դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը.Լավրով

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են նաև 2020 թվականի եռակողմ հայտարարությունում հաղորդակցությունների ապաշրջափակման դրույթին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով եռակողմ բանակցությունների արդյունքի մասին։ «Նկատի ունեմ անխոչընդոտ տեղաշարժի ապահովումը, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը ողջ տարածաշրջանում»,- ասել է նա։ Ըստ նրա՝ հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, […]

Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։Տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։

Արցախի անվտանգությունը ապահովելու համար կա Պաշտպանության բանակ, ՀՀ զինուժի գործառույթը ՀՀ տարածքային անվտանգությունը պաշտպանելն է․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային անվտանգությունը պաշտպանելն է և մենք մնալու ենք այս տրամաբանության մեջ։ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդոք ՀՀ զինված ուժերը պատրաստ են հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։ «Լեռնային Ղարաբաղի՝ Պաշտպանության բանակ ունենալն ինքնանպատակ չէ, […]