Lratvutyun.am

Միջնորդներն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել․Նիկոլ Փաշինյան

Միջնորդներն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն են հայտնել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբիրելյանի հարցին, թե արդյոք այլ պետությունների առաջնորդներից որևէ մեկից հեռախոսազրույցի ժամանակ հնչել է այդ հանդիպումը կազմակերպելու առաջարկ։ «Հեռախոսազրույցներից ոչ բոլորի, բայց մի քանիսի ժամանակ նման պատրաստակամություն եմ հայտնել։ Միջնորդներն իրենց […]

Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակել են Արցախի Ճանկաթաղի ուղղությամբ

Սեպտեմբերի 13- ին ժամը 11:50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Հրազենային վիրավորումից ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: