Lratvutyun.am

ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք․Հայկ Մարության

Երևանի ավագանու 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ, ընդդիմադիր ուժերը միասին ունեն 41 մանդատ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ ներկայացնելով հետագա քայլերի իրենց առաջարկները։ Մարությանի խոսով՝ ինքն ու իր թիմը մշտապես գործել են բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել իրենց բոլոր առաջարկներն ու լուծումները, ուստի […]

Մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքը դեռ չի քննարկել կոալիցիա կազմելու հարցը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ուղղակի բանակացություններ չկան, մենք տեսել ենք հանրային հնչեցրած տեսակետներ, մեր մոտեցումը հետևյալն է՝ պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափեր այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով», – ասաց Թևանյանը։ «Մենք […]

ՊՆ պաշտոնյան զորակոչը հետաձգելու համար նորակոչիկի ծնողից 10.000 դոլար կաշառք է ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝ […]

Այնթապում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։24-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարկան ուժերի վարչությունների […]

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում

Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո: Այս մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից: «Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են: Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՔՊ, «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան», «Հանրապետություն», «Հանրային ձայն»․ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 475 տեղամասերի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են։ Նախնական արդյունքներով՝  անցողիկ շեմը հաղթահարել է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (32.57%), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,89%), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43%), «Հանրապետություն» կուսակցությունը (11,32%) և «Հանրային ձայն» կուսակցությունը (9,68%): Բոլոր 475 ընտրատեղամասից ստացված վերջնական արդյունքներով՝ 1. «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել […]

«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ

«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ հայտարարել է, որ պահանջում է վերահսկողական ֆունկցիաները հանձնել իր կուսակցությանը։ Նա կոչ է արել ընդդիմադիր թեկնածուներին՝ Հայկ Մարությաին և Անդրանիկ Թևանյանին միավորվել։ Հիշեցնենք, որ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է […]