Lratvutyun.am

Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»

Կառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ է։ Տասնյակ քաղաքացիներ այս պահին գտնվում են կառավարության շենքի դիմաց, քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց, և հրմշտոց սկսվեց քաղաքացիների ու ոստիկանների միջև։ Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»: Ոստիկանները պատ են կազմել և թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքին: Հիշեցնենք, որ այսօր ժամը 13․00-ից սկսած Ադրբեջանը լայնածավալ […]

Վիրավորների թիվը շատացել է․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։ […]

Ադրբեջանական զինուժը փորձում է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը

Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։ Հայտնում են Արցախի Պն-ից։

Ադրբեջանն օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր. Տեսանյութեր մի հրապարակեք. շտաբ

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ

Սեպտեմբերի  19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊԲ-ն: ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով։

Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան

Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ: #Stop ArmenianGenocide2023»,-հավելել է նա;

8 ամսից ավել մարդկանց սովի մատնելուց հետո, հիմա էլ սկսել են կրակել. ադրբեջանագետ

Ստացվող տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը հրետանակոծում է Արցախի տարբեր քաղաքներ։ ԻՐ ֆեյսբուքյան էջում այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Սա այն բանից հետո, երբ Արցախի իշխանությունները բազմաթիվ զիջումների գնացին իրավիճակը դեէսկալացիայի տանելու համար։ ԱՄՆ պետդեպի պաշտոնյան օրեր առաջ ասել էր, որ Բաքվին նախազգուշացրել են, որ ռազմական գործողություններն անընդունելի են։ Բայց քանի որ Ալիևը չի տեսնում […]