Lratvutyun.am

Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված արցախցիները պահանջում են ուղղաթիռներով տարհանում. Բեգլարյան

Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված արցախցիները պահանջում են իրենց ուղղաթիռներով տարհանել և ավելի լավ պաշտպանություն ապահովել։Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։«Հազարավոր արցախցիներ, Ստեփանակերտին՝ ադրբեջանական ուժերի մոտանալու մեկտես և հատկապես հրադադարի մասին հայտարարությունից հետո, հավաքվել էին ռուս խաղաղապահների շտաբի մոտ։ Նրանք պահանջում են տարհանում ուղղաթիռներով և ակնկալում են ավելի լավ պաշտպանություն», – […]

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխակատազմից։Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:

Ողջ աշխարհի հայ ժողովուրդը պետք է հավաքվի, մենք պետք է գնենք զենքեր, պետք է վերադառնանք ուժեղ, մեծ հաղթանակով․ Լիլի Պողոսյան

Գործարար Լիլի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, ինձ շատ զայրացնում է այն, ինչ կատարվում է մեր երկրում։ Ես շատ լավ հասկանում եմ, որ մենք խուճապի մեջ ենք և անում ենք որոշակի բաներ, որոնք այս պահին չարժե անել։ Նման իրավիճակում մենք բոլորս պետք է ունենանք նպատակ, որն անհրաժեշտ է մեր երկրին, մեր ազգային […]

Գնդակոծության տակ են հայտնվել ռուս խաղաղապահները. կան կորուստներ

Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Հրթիռակոծության հետեւանքով մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են։ Տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Արցախի ՊԲ-ն զինաթափվում է, վաղը Եվլախում կհանդիպեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները. Շտաբ

Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբը: Համաձայնություն է ձեռք բերվել՝ – դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց, – լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները, – դուրս բերել ծանր տեխնիկան ու […]

Արցախը ծանր զիջումների է գնացել. ՊԲ զինված ուժերը դուրս կբերվեն ԼՂ տարածքից

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Այս մասին ասված է Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ, որը տարածել է Արցախի տեղեկատվական […]

Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը: Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ […]

Որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան. Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ: «Ստեփանակերտի հարգելի քաղաքացիներ, Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում: Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես […]

Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են, ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում

Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։