Lratvutyun.am

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ

Սեպտեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ հրավիրվել է ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան» խորագիրը կրող ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել […]

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունն ու դրա հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:

Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված քաղաքացիներով, որոնք քաղցած են, վախեցած և անորոշության մեջ

Մարդիկ հուսահատ փնտրում են իրենց հարազատներին՝ զանգահարելով ՄԻՊ-ի գրասենյակ՝ իրենց հարազատների մասին չնչին նորություն իմանալու հույսով: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված քաղաքացիներով, որոնք քաղցած են, վախեցած և անորոշության մեջ»,- գրված է հայտարարության մեջ:

Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի 60-ից ավելի պատգամավոր դիմել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ Արցախում ագրեսիվ ռազմական գործողությունների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոազոն։ Նա կից հրապարակել է պաշտոնական նամակի լուսանկարը։  

Հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը կարևոր է. Պուտինը զգուշացրել է Ալիևին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ինչպես հայտնել ենք, Ալիևի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալիևի և ՌԴ նախագահի միջև։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունից։ Զրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը նշել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։ Պուտինն ընդգծել է հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։

Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Արցախի հանրապետության օրվա առիթով: «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով […]

Հաթերքում Ադրբեջանը նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը,Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածության, սեպտեմբերի 21-ին Հաթերքում նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է սպանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Ադրբեջшնցիները կրшկում են Ստեփանակերտի հարակից տարածքներից. Շտաբ

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»։

Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից է կախված՝ արդյոք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում սեպտեմբերի 21-ին նախատեսված հրատապ նիստում կընդունվի բանաձև՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության.Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ առաջին հերթին Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից է կախված՝ արդյոք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում սեպտեմբերի 21-ին նախատեսված հրատապ նիստում կընդունվի բանաձև՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությանը, այս մասին Մարուքյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։«Այս մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տարհանվել են ռուս խաղաղապահների կողմից՝ […]

Եվլախում մեկնարկել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները

Ադրբեջանի Եվլախ քաղաքում մեկնարկել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակացությունները: Համապատասխան տեսանյութը հրապարակել է ria.ru-ն: Հայտնի է, որ արցախյան կողմից բանակցություններին մեկնել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի […]

Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: