Lratvutyun.am

Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրովը՝ ՀՀ-ում «ռուսական ազդեցությունը» թուլացնելու մասին

Հայաստանում կա ոչ կառավարական կազմակերպությունների հզոր լոբբի, որոնք փորձում են խաթարել Ռուսաստանի ազդեցությունը երկրում:ՄԱԿ-ում ելույթին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Այն, որ Հայաստանում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում, ընդհանրապես, կա հզոր լոբբի՝ ներկայացված հասարակական կազմակերպությունների մի շերտով, որը ստեղծված է, այդ թվում՝ արևմտյան բազմաթիվ հիմնադրամների միջոցով, […]

Կարմիր Խաչը Մարտակերտից 17 վիրավորի տեղափոխել է Ստեփանակերտ

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ԶԼՄ-ներին հայտնել է, որ Կարմիր խաչն այսօր Մարտակերտից վիրավորներ  է տեղափոխել Ստեփանակերտ։ Նրա խոսքով՝ շրջափակման մեջ գտնվող Մարտակերտից 17 վիրավորի է հաջողվել տեղափոխել Ստեփանակերտ։

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջшնցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է մասին Արցախի տեղեկատվական շտաբը։ Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:Իրադրության […]

Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով. ադրբեջшնցիները մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին. Արտակ Բեգլարյան

Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։ Այս մասին գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․ «Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Այստեղ տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը»։

Միրզոյանը Յուրի Քիմին ներկայացրել է Բաքվի ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում առաջացած աղետի հետևանքները

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ: Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի […]

ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ

ՄԱԿ խաղաղապահ առաքելություն Լեռնային Ղարաբաղ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Ցանկացած խաղաղապահ առաքելության մասին որոշումները կայացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից», – ասել է նա։

Արցախում ռմբակոծություններից պայթել է ութամյա երեխայի սիրտը

Մենք հումանիտար աղետի մեջ ենք, հսկայական թվով փախստականներ կան այն գյուղերից, որոնք զավթել են ադրբեջանական զորքերը։ Մարդիկ խուճապի մեջ են՝ առանց լույսի, առանց դեղի, բժիշկների։ Այս մասին ռուս լրագրող Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Ութ տարեկան մի երեխայի սիրտը պայթել է ռմբակոծություններից: Վիճակը կրիտիկական է, մարդիկ ֆիզիկական ոչնչացման եզրին […]