Lratvutyun.am

Երկու օրվա ընթացքում Ադրբեջանը Արցախում սպանել է 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա․ Թաթոյան

«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է․ Փաստահավաք աշխատանքների արդյունքներ՝Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակմամբ ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա, ինչպես նաև կանայք ու տարեցներ:

Էրդողանը հայտնել է՝ ինչ է ասել Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին, գրում է Anadolu-ն։ «44-օրյա պատերազմից հետո հնարավորությունների նոր պատուհան է բացվել տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Մեր կարծիքով՝ այս հնարավորությունը պետք է գնահատել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կդրսևորի ուժեղ կամք՝ գործընթացը ձգձգելու փոխարեն։ Այս ակնկալիքը […]

Ականատեսների վկայությամբ՝ ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է. Արտակ Բեգլարյան

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով շատերը համարվում են անհետ կորած, ականատեսների հաշվարկներով՝ կրակի մեջ այրվել է ավելի քան 100 մարդ։ Այդ մասին հայտնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ, որոնցից 7-ի կյանքը փրկել չի հաջողվել, եւս 13 […]

Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը զբաղված է  տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով: Ասված է հիմնադրամի հայտարարության մեջ․ «Այս պահին  Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է  տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հիմնադրամն այս պահին զբաղվում է անհրաժեշտ սննդամթերքի, հագուստների, դեղորայքի ապահովման կազմակերպչական աշխատանքներով: Հաշվի […]

ԼՂ-ում պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող առաջին ուղղաթիռն արդեն Սիսիանում է

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում, այս մասին հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից: «Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,-հայտնում են նախարարությունից:

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար: Այս մասին Սյունիքում լրագրողներին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։ Դա, նրա խոսքով, կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ՝ սոցիալական և հոգեբանական աջակցությանը։ «Մենք պետք է ապահովենք, որպեսզի միջազգային հանրությունը հասանելիություն ունենա Լեռնային Ղարաբաղ, որտեղ դեռ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր կան, որոնք ապրում […]

Արցախում պшյթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան: Հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:

Այս ազգային ողբերգության, ցավի ու ամոթի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ․ Մհեր Ավետիսյան

«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Լա՛վ այս ազգային ողբերգության, ցավի ու ամոթի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ։ Իր մեղքը մյուսի վրա բարդելու անվերջ շարանում այսքան ղեկավարների, գեներալների, նախարարների, պատգամավորների ու տարատեսակ այլ պաշտոնյաների և մարդկանց մեջ չկա՞ մեկը, որ ընդունի սեփական […]

ԼՂ-ում պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող առաջին ուղղաթիռն արդեն Սիսիանում է

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում, այս մասին հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից: «Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,-հայտնում են նախարարությունից: