Եղիր տեղեկացված

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն

Արցախի ՊԲ-ն  հանձնել է 21 միավոր զրահատեխնիկա, 24 միավոր ՀՕՊ համակարգեր և ավելի քան 5,3 հազար միավոր զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՀ ՊԲ-ն շարունակել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ հանձնվել է 21 միավոր զրահատեխնիկա, 51 […]

Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը

Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պիեռ Վատինը։ «Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը, որը գլխավորում եմ ես Ազգային ժողովում, դադարեցնում է իր գործունեությունը և հարաբերությունները Ադրբեջանի խորհրդարանի Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ»։

Արցախցի բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվելու են ՀՀ-ում առկա պետպատվերի ամբողջ ծավալից. Անահիտ Ավանեսյան

Տասն ամիս շրջափակման մեջ լինելու հետևանքով ունենք շատ խիստ սրված առողջական խնդիրներով հայրենակիցներ, որոնք չեն ունեցել իրենց քրոնիկ հիվանդությունների ընթացքն ապահովելու անհրաժեշտ դեղորայքը, և տեղահանման հետ կապված հավելյալ սթրեսը, սննդի բացակայությունը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ բժշկական կենտրոններ դիմելիության աճ ենք ունենալու: Բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվելու են ՀՀ-ում առկա պետպատվերի ամբողջ ծավալից. Անահիտ […]

Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում

Սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով հանդիպման մանրամասներն ու հաջորդ հանդիպման օրն ու վայրը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ այսօրվա հանդիպմանը քննարկվել են հումանիտար հարցերը, ինչպես նաև ԼՂ հայերի «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման ծրագիրը։ Նշվում է, որ […]

Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան

Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, ու կարծես թե բոլորը սպասում են արագ հեռանալու իրենց հերթին։ Այս մասին X միկրոբլոգում գրել է ԱՀ  նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, ու կարծես թե բոլորը սպասում են արագ հեռանալու իրենց հերթին։ Մնացածը կամ Հայաստանում են, կամ ճանապարհին։ Ոչ ոք պատրաստ չէ […]