Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ադրբեջանը ներկայացրել է արցախցիների վերաինտեգրման ծրագիրը․ ինչ են առաջարկում

Ադրբեջանի Հանրապետությունը գործնական գործողություններ է սկսել Արցախում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ։ Այս կապակցությամբ Արցախի բնակիչների հետ կապերի պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը 2023 թվականի սեպտեմբերի 21-ին, 25-ին և 29-ին հանդիպել է Եվլախ և Խոջալու քաղաքների հայ բնակիչների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել են Ադրբեջանի Հանրապետության վերաինտեգրման ծրագրերը և քննարկումներ են ծավալվել այդ ուղղությամբ։ Նշվել է, […]

ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը․ վարչապետի խոսնակ

Ժամը 16։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  100,520 անձ է Հայաստան եկել։ Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ  տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նրա ներկայացմամբ՝ հիմնական մարդկային հոսքը դադարել է և ԼՂ-ում մնացել են առավելապես պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը։ «Հակարիի կամուրջը մինչ այժմ հատել է 21,107 մեքենա։ Ավելի քան  89,167 […]

Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և Դավիթ Բաբայանին։ Այս մասին ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Սա այն թեման է, որ չափազանց կոնֆիդենցիալ է, ես չեմ կարող ընթացակարգերով կիսվել։ Մենք թիվ և ընթացակարգ չենք հրապարակում։ Եթե տեսակցություն լինում է՝ ապա […]

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Տեղահանված արցախցիները մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամար․ Փաշինյանը ներկայացնում է ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ընթացքը, կատարված աշխատանքը և հետագա անելիքները: Ես նախ ուզում […]

Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան օգնելու Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին Այդ մասին իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի […]

Այսօր տեղի կունենա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել էին Եվլախում՝ սեպտեմբերի 29-ին։

Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Սերյոժա Կիրակոսյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Տաշիր համայնք): Մասնավորապես՝ չի ապահովվել արտադրական շինության տարածք կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը,հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, չեն ախտահանվել, […]

Գրիգոր Մինասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին և մարզային մարմինների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ ղեկավար՝ Արամ Նիկոյանին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գևորգ Սիմոնյանին կատարված աշխատանքի՝ մասնավորապես տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման գործընթացում ցուցաբերած ջանքերի համար: Նախարարը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն Պրոբացիայի […]

Գերի Փիթերսն անվտանգության ոլորտում ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին արգելող օրինագիծ է ներկայացրել Սենատ

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը օրինագիծ է ներկայացրել, որն արգելում է ԱՄՆ-ին անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ չի հստակեցվել, որ այն հարձակողական գործողություններ չի ձեռնարկի հայերի դեմ։ Փիթերսը օրինագիծը ներկայացրել է ի պատասխան Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի վրա Բաքվի շարունակվող հարձակումների: Սեպտեմբերի վերջին ԱՄՆ սենատորը Հայաստանում էր, նա այցելեց հայ-ադրբեջանական սահման, եղավ Լաչինի միջանցքում։ […]