Լուրեր Հայաստանից և աշխարհից

ԼՂ–ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները. Ֆրանսիայի արտգործնախարար

Այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ «Ես պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ […]

Մենք միշտ ձեր կողքին կլինենք․Ֆրանսիայի արտգործնախարար․ Սերգեյ Բագրատյան

Աժ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․  Մենք միշտ ձեր կողքին կլինենք։ Ֆրանսիայի արտգործնախարար Բարեկամ Ֆրանսիան իր բարձրության վրա է։ Շնորհակալություն Ֆրանսիա՝ միշտ մեր կողքին լինելու համար… Հ.Գ. Ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը կնքվելու է։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։ Այժմ նրան տեղափոխում են Բաքու։ Հավելենք, որ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ԱԺ գործող նախագահ Դավիթ Իշխանյանը։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար

Հանքագործների և մետալուրգների միությունը հավաքագրում է Արցախից տեղահանված ոլորտի մասնագետների մասին տվյալներ։Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար:Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը ստորև. «Հարգելի արցախցիներ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բռնի տեղահանվածների զբաղվածության խնդիրները գնահատելու […]

Սխալ որոշում է, Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հիմնավորման հետ. Պեսկով

Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը սխալ որոշում է, երկրի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, որն այս քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով»,- ասել է Պեսկովը։ «Իհարկե, Հայաստանի ներկայիս ղեկավարությանն ուղղված […]

Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Դավիթ Իշխանյանի ձերբակալվելու մասին

Ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով կառավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրներին, հայտնում են, որ ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Ազգային ժողովի նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը: Տեղեկությունը հաստատել է նաեւ «Առավոտ» թերթը՝ վկայակոչելով իր հայաստանյան աղբյուրները եւ նշելով, որ ձերբակալվածներին տանում են Բաքու: Բաքուն դեռեւս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը:

Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում: Այս մասին  (նախկինում Twitter) գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը: Ֆոն դեր Լայենը ընդգծել է, որ Եվրամիությունն ավելացրել է իր մարդասիրական ֆինանսավորումը 5, 2 միլիոն եվրոյով, նաև տեղեկացրել է, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը ուրբաթ օրը կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու […]

Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում

Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: «Կոնյակի նկատմամբ հսկողությունը շատ շուտ է սկսվել Ռուսաստանում: Մարտ-ապրիլ ամիսներից ռուսական մաքսային ծառայությունը մաքսային […]

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 կորուստ և 2 վիրավոր

Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը: Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, […]