Lratvutyun.am

Արցախում այս պահին իրենց ցանկությամբ մնացել է 8-10 հայ․ Արցախի ՆԳՆ խոսնակ

Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 1 -ին, երբ արդեն գրեթե բոլոր արցախցիները լքել էին իրենց հայրենիքը։ Նա Ազատությանն ասել է, որ Արցախում անհետ կորածների որոնողական աշխատանքները ավարտելուց հետո հոկտեմբերի 4 -ին Հակարիի կամրջով Ստեփանակերտը վերջինը լքել են ՆԳՆ նախարարը, Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենն ու փրկարարական 2 և ոստիկանական 1 թիմ։ Թադևոսյանը վստահեցնում […]

Հարգելի վարորդներ Արարատի մարզի, Հայանիստ համայնքում գործող գազալցակայանը և բենզալցակայանը սպասարկում է որակյալ գազով և բենզինով

Արարատի մարզի, Հայանիստ համայնքում գործող գազալցակայանը և բենզալցակայանը սպասարկում է որակյալ գազով և բենզինով։Համալրված է սպասարկման համար նորագույն տեխնոլոգիաներով,գործում է շրջօրյա ռեժիմով և մատուցում է բարձրակարգ և որակյալ սպասարկում:Գազալցակայանում վաճառվում են ռուսական բարձրորակ ավտովառելիք։

Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա. Սամվել Բաբայան

Արցախի Հանրապետության  նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը: «Իրենք որ հրաման են ստորագրել, ստորագրել են, որ մինչև հունվարի 1-ը գործում է: Միակ լեգիտիմ մարմինը Արցախի  ԱԺ-ն է, որը պետք է նայի էդ հրամանը, ուղարկի դատարան, կնայեն, թե […]

ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձեւը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին

ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձեւը եւ հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ, եւ լուսաբանում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների եւ անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել է «Հումանիտար իրավիճակն Արցախում» […]

Արմավիրում 32-ամյա վարորդը Opel-ով կողաշրջված վիճակում հայտնվել է բնակչի հողամասում. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վիտուշ Մ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տարածքում՝ բախվելով շինության պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […]

Ովքեր են մնացել Արցախում. նախկին պետնախարարը մանրամասնում է

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ադրբեջանական օկուպացիայի տակ մնացել է առավելագույնը 40 արցախցի:Այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «Արցախի ժողովուրդը բախվել է բռնապետական Ալիևի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության՝ ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանված է։ Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, և նրանցից ոմանք էթնիկ հայեր չեն. ունեն ռուսական […]

Ադրբեջանը կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ՝ շինծու գործով․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով արցախցի Վագիֆ Խաչատրյանի դեմ Բաքվում իրականացվող դատավարությանը և կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել նրա անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան։ «Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը։ Վագիֆը Ադրբեջանի կողմից առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում, երբ […]