Lratvutyun.am

Մանավանդ հիմա, կարծում եմ՝ այսօրվա աշխարհը ցույց է տալիս, որ այդ մոտեցումն առնվազն հնացած է, որ կարելի է ունենալ շատ զենք, կարելի է ունենալ շատ ուժեղ բանակ և արտադրել զենք, ներմուծել և կրակել. Վարչապետ

The Wall Street Journal-ի լրագրողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է` երբ խոսում է հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին, ի՞նչ նկատի ունի, ի՞նչ կարող են անել այլ պետությունները: «Այլ գործընկերների ռազմական ներկայությո՞ւն եք ակնկալում, ամերիկյան կամ ֆրանսիական ռազմաբազա՞, թե՞ գուցե Հնդկաստանի։ Գործնականում, ինչպե՞ս եք դա տեսնում»,- հարց է ուղղել լրագրողը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես […]

Սամվել Շահրամանյանը առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսությանը: Սամվել Շահրամանյանը առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում Սամվել Շահրամանյանը առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում: Այս մասին հայտնել են Արցախի ներկայացուցչությունից: «Առաջիկայում արցախցիներին հուզող հարցերով Սամվել Շահրամանյանը հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում»,-փոխանցեցին Արցախի ներկայացուցչությունից: Նշենք, որ այս […]

Կապան-Գորիս ճանապարհին դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ցիստեռնը կողաշրջվել է, ինչից երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 22-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված […]

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է. Կանադայի ԱԳ նախարար

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, հայտարարեց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը: Լրագրողի հարցը՝ անցած ամիս Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակմանը Կանադայի արձագանքին էր վերաբերում. արդյո՞ք Կանադան լրջորեն դիտարկում է պատժամիջոցների հարցը: «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, մենք ակնկալում […]

Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում էր Երևանում ընթացող, «APRI Armenia» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա […]

Վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, […]

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում […]