Lratvutyun.am

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել են 9 եւ հետաձգվել 30 չվերթներ վատ եղանակի պատճառով, վկայում են «Яндекс Расписания» սերվիսի տվյալները։Մոսկվայի ժամանակով ժամը 7.20-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է 12 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ 12, «Շերեմետեւոյում»՝ 6։ Չեղարկվել է 7 չվերթ «Վնուկովոյում», 2 չվերթ «Դոմոդեդովոյում»։ Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում հայտարարել է եղանակային վտանգի դեղին մակարդակ։ Մինչեւ դեկտեմբերի 3-ի ժամը 21.00-ն  սպասվում է մերկասառույց։ […]

Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ

Ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ երեխաներ անցած օրվա ընթացքում Գազայի հատվածից «Ռաֆահ» անցակետով տեղափոխվել են Եգիպտոսի տարածք: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Եգիպտոսի սահմանային ցամաքային անցման վարչակազմի ներկայացուցիչը։ Ներկայացուցչի հրապարակած տվյալներով՝ պաղեստինյան անկլավից Եգիպտոս է ուղարկվել 73 վիրավոր և հիվանդ պաղեստինցի: Նա հստակեցրել է, որ նրանց թվում է օնկոլոգիական հիվանդություններով 67 երեխա, […]

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել։ Նա քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» Քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է փաստաբան Հակոբ Ենոքյանը։ Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարվեց […]

Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց:  Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Վարչապետը շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին օգոստոսին: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կառուցման աշխատանքներն […]

Անտեսեցի նրան խաղադաշտում, քանի որ վրդովված էի և կարծում էի՝ նրա հայտարարությունը տեղին չէ․ Մեսսին՝ Լևանդովսկու մասին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է Ռոբերտ Լևանդովսկու հետ կոնֆլիկտի մասին: «Նրա հայտարարությունն ինձ զայրացրեց։ Երբ ես ստացա «Ոսկե գնդակը» և ասացի այն, ինչ ասացի, իսկապես անկեղծ խոսեցի։ Եվ այն, թե ինչպես էր նա խոսում այդ մասին, ինձ անհանգստացրեց։ Մենք հանդիպեցինք, խոսեցինք, բայց թյուրիմացություն եղավ։ Ես անտեսեցի նրան խաղադաշտում, քանի որ վրդովված էի և […]

Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակչում են

«Միկա» մարզադահլիճում ավարտվել են բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականը, որը կիսաեզրափակիչում ուներ 10 բռնցքամարտիկ, պատմական արդյունքի է հասել և եզրափակիչում ունենալու է ինը բռնցքամարտիկ։Ցերեկային մրցահերթում չորս հաղթանակից հետո երեկոյան ռինգում փայլեցին Վաղարշակ Քեյանը, Տիգրան Հովսեփյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Սամվել Սիրամարգյանն ու Ալբերտ Հարությունյանը։ Մեր բոլոր բռնցքամարտիկները արժանի հաղթանակ տարան, իսկ նրանցից […]

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վրաստան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վրաստան: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան (օմբուդսման) Լևան Իոսելիանիի հետ: Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում վրաց գործընկերոջ հետ քննարկվել […]

Մայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը, դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական […]

Դատախազությունը պահանջում է բռնագանձել ՄԱՊ ընկերության բաժնետոմսերի 60,9%–ը և 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել ՄԱՊ ընկերության բաժնետոմսերի 60,9%–ը և 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք դատախազության ֆեյսբուքյան էջից։ Հաղորդագրության համաձայն`Գլխավոր դատախազությունը, հօգուտ Հայաստանի Հանրապետության, պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադարամասը. […]

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ ««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»,-հայտնեցին գերատեսչությունից։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։