Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 23 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում հայտնաբերել են տղամարդու դի, որի […]

Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը

Ադրբեջանի արտքաին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2023 թվականի դեկտեմբերի 4-ի հայտարարությանը՝ հայտարարելով, մերժում է այն։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը հղումով: Ադրբեջանի ԱԳՆ-ն «ապատեղեկատվություն»  (չակերտները՝ Tert.am-ի) է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ նշելով, որ այն «չի համապատասխանում իրականությանը» (չակերտները՝ Tert.am-ի)։ «Նման հայտարարություններով հայկական կողմը նպատակ ունի արհեստական լարվածություն ստեղծել սահմանամերձ շրջաններում և գրավել երրորդ […]

Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի անցակետը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար

2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Արդյունքում՝  դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ Միաժամանակ, հայտնում ենք, որ […]

Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն

Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Տիգրան Հովսեփյանը (50 կգ) հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Դիմիտրի Յանկովին ու դարձավ աշխարհի չեմպիոն։Բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչի մրցումային երկրորդ օրը պայքարում են Հայաստանի վեց ներկայացուցիչներ։

Բաքվի դատարանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը

Ադրբեջանական դատարանում այսօր մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի պահեստազորի զինծառայող գերեվարված Գագիկ Ոսկանյանի գործով նիստը։ Այն սակայն հետաձգվել է մինչև դեկտեմբերի 11-ը, հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Դատավորը բացատրել է նրա իրավունքները, այն է՝ Ոսկանյանին տրամադրվում է փաստաբան և թարգմանիչ պետական ​​միջոցների հաշվին։

Ժամը 02։50-ի սահմաններում ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի վերջին առաջարկներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Մնացական Սաֆարյանը։ «Երբ պատասխան լինի, կնշենք»,-  ասաց Սաֆարյանը։ Նոյեմբերի 21-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։