Lratvutyun.am

Շիրակի մարզի 100 աշակերտ հաջորդ տարի իր հանգիստը կանցկացնի Դուբայում. ովքեր են նրանք. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի ղեկավար Սմբատ Հակոբյանի, աշխատակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ այսօր հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության 100 դպրոցներից ընտրված բարձր առաջադիմություն ցուցաբերած 100 աշակերտների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև դպրոցների տնօրենները։ Մասնակիցներին տեղեկացվել է, որ «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հաջորդ տարվա սկզբին, […]

ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում

Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս` անհրաժեշտ է կնքել վարձակալության պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Այն դեպքում, երբ չի ստացել պետական գրանցում, ապա անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած ֆիզիկական անձը պետք է այցելի հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և թղթային եղանակով ներկայացնի վարձակալության վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության ձևն այստեղ։ Ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարությունը Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած անհատ […]

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը

Հետքը գրում է՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2022 թվականի ընթացքում 1 միլիարդ 7 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, որից 962 միլիոնը գոյացել է «Արդշինբանկում» ունեցած բաժնետոմսերի վաճառքից։ Այս մասին նշված է Մհեր Գրիգորյանի գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրում, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։ 2017 թվականի հոկտեմբերի 30-ից Մհեր Գրիգորյանը 1,000056 տոկոս մասնակցություն […]

Կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ դեկտեմբերի 5-ին կյանքի 86-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Տարոն Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան […]

4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունից

Երևանում ավարտված ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկները10 մեդալ են նվաճել: Դեկտեմբերի 4-ին՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչները երեքական ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել և ոսկե մեդալով պարգևատրել Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ): Արծաթե մեդալակիր են դարձել Հեղինե Պետրոսյանը […]

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում քննարկել է համատեղ զորավարժությունները

Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարներ Սուբխան Բեքիրովը և Շահրամ Իրանին երեքշաբթի օրը Բաքվում քննարկել են ռազմածովային ոլորտում համագործակցության զարգացումը և փորձի փոխանակումը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Իրանի ռազմական նավաստիների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Նշվել է Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը՝ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացման և փորձի փոխանակման նպատակով։ […]

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում

Դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել են Հերացու […]

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը: Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է. «Ուզում եմ հիշեցնել, որ մենք Ոստիկանության նոր կառուցվածքը պատկերացնում ենք 4 հիմնական հենասյուներով: Դրանցից առաջինի՝ Պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքներն արդեն ավարտվում են: Քրեական և Համայնքային ոստիկանությունների ձևավորման հայեցակարգը քննարկվել, ընդունվել է, և մենք […]

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն մանրամասներ է հայտնում 15-ամյա տղայի մահվան մասին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15 տարեկան տղա, որը, ծնողի խոսքով, նոյեմբերի 18-ին վայր է ընկել հեծանիվից։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ու մանրամասնում, որ դեպքի օրը նա աջ դաստակի և աջ ազդրի շրջանում ցավեր է ունեցել, սակայն, հաշվի առնելով ոչ աշխատանքային օրերը, նոյեմբերի 20-ին դիմել է Էջմիածնի հիվանդանոց, ստացել առաջին բուժօգնություն՝ ամբուլատոր […]

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ դարձնելով 150 դրամ

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ «Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։ […]

Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի լիիրավ մասնակից. փոխարտգործնախարար

Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) և այլ լոգիստիկ նախագծերի լիիրավ մասնակից։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։«ՀՀ կառավարությունն ավելի մեծ նախապատվություն է տալիս համագործակցությանը տարածաշրջանային և գլոբալ նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, «Պարսից […]