Lratvutyun.am

Ալավերդու ավագանին անվստահություն է հայտնել համայնքապետ Արկադի Թամազյանին․ համայնքի նոր ղեկավար է ընտրվել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

Ալավերդի համայնքի ավագանու անդամները համայնքապետ, «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին անվստահություն են հայտնել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Նիստին ներկա ավագանու 14 անդամները գաղտնի քվեարկությամբ միաձայն «կողմ» են արտահայտվել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելուն։ Համայնքի նոր ղեկավար է ընտրվել ՔՊ խմբակցության անդամ […]

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից տեղահանվածներին

ԱՄՆ կոնգրեսի վերին և ստորին պալատների 60 անդամներ Կոնգրեսի ղեկավարներին կոչ են արել անվտանգության աջակցություն ուղարկել Հայաստան և լրացուցիչ օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սենատոր Ալեքս Պադիլլայի և Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուի հեղինակած նամակը։ Կոնգրեսի երկու պալատների անդամները կոչ են անում 10 մլն դոլար հատկացնել Հայաստանի պաշտպանության ոլորտի […]

Իսրայելում հայտարարել են, որ Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի

Գազայի հատվածում ներկայիս ինտենսիվությամբ հակամարտությունը կտևի առնվազն ևս երկու ամիս։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Նրա խոսքով՝ Իսրայելը մի քանի ամիս գործողություն կանցկացնի անկլավում՝ մաքրելով և «վերացնելով ահաբեկչական դիմադրության օջախները»։ «ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու միակ միջոցն ուժի կիրառումն է։ ՀԱՄԱՍ-ն ունի երկու տարբերակ՝ մեռնել թունելներում կամ գետնին, կամ […]

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից հայ զինծառայողի մահվան դեպքին։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ ԵՄ-ն մշտապես հապի մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ երկու երկրներում հանգստություն տիրի և բանակցային սեղանի շուրջ […]