Lratvutyun.am

Իրանը Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը դիտարկում է որպես դրական քայլ. ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու Թեհրանի դիվանագիտական ջանքերին, հայտարարել է, որ Իրանը ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը տարբեր հարցերում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ գերիների ազատ արձակման վերաբերյալ։ «Իրանը համատեղ հայտարարությունը դիտարկում է որպես դրական քայլ երկու երկրների միջև փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ»,- Քանանիի խոսքը մեջբերել է IRNA-ն: Խոսնակը նաև […]

Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե վերադարձնել Մխիթարյանին. Օզբիլիզ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը, որը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: «Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, քանի որ զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ: Կարծում եմ՝ ճիշտ եմ աշխատում, ու հավատում եմ, որ կարող եմ շատ մեծ […]

Սա լավ հնարավորություն է ներկայացնելու թե ինչ տեսլական ունենք ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար․ Միրզոյանը՝ Բրյուսելում

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Խորհրդի նիստի շրջանակներում տրվել է ոչ պաշտոնական նախաճաշ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ «Սա լավ առիթ է ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը, ինչ մարտահրավերներ ու նաև հնարավորություններ, ձգտումներ մենք ունենք։ […]

Մակրոնը «խիզախություն» է որակել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հայաստանի խիզախությունը՝ Հռոմի ստատուտին միանալու համար: Մակրոնի խոսքը X սոցկայքի միկրոբլոգում մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին: «Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին: Շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգություններն են բերել այս երկրին և այս ժողովրդին», […]