Lratvutyun.am

Ադրբեջանը միջազգային համաժողովին հայկական ՀԿ-ների մասնակցությունը տապալելու անհաջող փորձ է ձեռնարկել

ԱՄՆ Ատլանտա քաղաքում դեկտեմբերի 11-ին մեկնարկած ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների 10-րդ համաժողովի մեկնարկին ՀՀ պատվիրակության պահանջով քվեարկությամբ հաստատվել է նստաշրջանին հայկական մի շարք հասարարակական կազմակերպությունների մասնակցությունը, որին դեմ էր արտահայտվում Ադրբեջանի պատվիրակությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքում հայկական ՀԿ-ների մասնակցության համար կողմ են քվեարկել 61 երկրներ, դեմ՝ Ադրբեջանը և Թուրքան։ Սա առաջին անհաջող […]

Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերին

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելին:Զրուցակիցներն անդրադարձ են կատարել արդեն իսկ ամուր հիմքերի վրա զարգացող և ընդհանուր արժեքների վրա հիմված երկկողմ հարաբերությունների օրակարգին: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գործընկերության հետագա խորացմանն ավելի կնպաստի Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ի […]

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]

Տեղահանված արցախցիների ծանր հոգսը թեթևացնելու համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցության ծրագրերը

Տեղահանված արցախցիների ծանր հոգսը թեթևացնելու համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցության ծրագրերը։Ծրագրերն իրականացվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հեռավոր ու սահմանամերձ մարզերում:Հիմնադրամի կողմից այս ծրագիրն իրականացվում է համազգային համախմբվածության և խնդիրները միասնական հաղթահարելու գաղափարով:«Մշտապես արցախցիների կողքին էր, հիմա էլ է մեր կողքին, շնորհակալ ենք իրեն», – ասում են տեղահանված արցախցիները։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, եթե ջուր անհրաժեշտ լինի` չենք կարող. Փաշինյանը՝ ձկնաբուծարանների խնդրի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են Կառավարությունից:Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, այլ պաշտոնատար անձինք: Զեկույցներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալները: […]

Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

Փաստաբանները դատարաններում կամ պետական այլ մարմիններում պետք է ներկայանան պատշաճ արտաքին տեսքով

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Փաստաբանության մասին» օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում:Նախագծով, որը մշակվել է նախարարության և Փաստաբանների պալատի կողմից, նախատեսվում է կանոնակարգել դատարաններում կամ պետական այլ մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանի հանդերձանքին և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները: Դրանք պետք է սահմանվեն Փաստաբանների պալատի խորհրդի կողմից: Այս պահանջները փաստաբանների կողմից պահպանելու պարտականությունը […]

ԵՄ-ն կավելացնի Հայաստանում իր դիտորդների թիվը՝ հասցնելով 209-ի. Բորել

ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը 50 տոկոսով՝ հասցնելով 209-ի։Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր որոշել են ընդլայնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ անձնակազմը 138-ից […]