Lratvutyun.am

Ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցները կարող են մաքսազերծվել Երևանում, Վանաձորում և Սիսիանում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև․ 1․ ք․ Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում, 2․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում, 3․ ք․ Երևան, […]

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20։45-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 3-7 մետր։ Լանջիկից դեպի Ազատան ճանապարհը դժվարանցանելի է բոլոր […]

Մեկն ունի կրծքավանդակի փակ վնասվածք, մյուսները` հետազոտվում են․ մանրամասներ՝ Իջևանում տեղի ունեցած ավտովթարից

Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель»-ի ու «ՎԱԶ 2106»–ի բախման հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 12 մարդ, նրանց մեծ մասն ունի թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են Իջևանի բժշկական կենտրոնից։ «Տուժածներից միայն մեկն է հոսպիտալացվել, նա ստացել է կրծքավանդակի փակ վնասվածք, մնացածը դեռ հետազոտման փուլում են»,– ասել են […]

ՀՕՊ-ը Լիպեցկի, Ռոստովի և Վոլգոգրադի երկնքում որսացել է 33 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Լիպեցկի, Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի երկնքում ոչնչացրել և որսացել են ուկրաինական 33 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։Նշվում է, որ հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են ռուսական օբյեկտների վրա ինքնաթիռային անօդաչու սարքերով ահաբեկչություն իրականացնելու Ուկրաինայի փորձը։