Lratvutyun.am

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի արտահանմանը և Հյուսիս–հարավ երթուղուն. Պուտին

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը Եվրասիական միության երկրների համար մուտք կբացի դեպի Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն և առավել զարգացած տնտեսություններից մեկի շուկա: Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով նիստի մեկնարկից առաջ ստորագրված համաձայնագիրը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Միությունում արտադրվող ապրանքների գրեթե բոլոր […]

ՌԴ-ում սահմանվել են օտարերկրյա քաղաքացիների արտաքսման նոր կանոններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ երկրում սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների արտաքսման նոր կանոններ։Մասնավորապես, այս օրենքը վերաբերում է արտաքսման ենթակա անձանց հատուկ հաստատություններում պահելուն։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվող փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիություն չունեցող անձանց նման վայրերում պահելը կարող է տևել ոչ ավելի, քան 90 օր։Բացի այդ, փաստաթուղթը վերահսկող մարմիններին իրավունք է տալիս […]

«Իգիթ» կաթնամթերքի գործարանը միակն է , որն իրականցնում է ապահովելով որակն ու պահպանելով համային հատկությունները

«Իգիթ» կաթնամթերքի գործարանը իր առջև դնում է նպատակ՝ հնարավորություն տալ մարդկանց օգտվելու բարձրորակ և էկոլոգիապես մաքուր կաթնամթերքից:«Իգիթ» Կաթնամթերքի գործարանի սկզբունքն է արտադրության մեջ պահպանել որակի բարձր չափանիշերը, որպես հումք օգտագործել միմիայն անարատ կաթ և սպառողին հասցնել թարմ արտադրանք։

Պլանավորում ենք ևս 200 ավտոբուս ավելացնել, կլինեն ավտոբուսային նոր գծեր. Տիգրան Ավինյան

Պլանավորում ենք ևս մոտ 200 ավտոբուս ավելացնել մեր գծերում, պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։Այս մասին այսօր, խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր տրամաբանության մաս են։Հանրային տրանսպորտն ունի այս քաղաքում առաջնահերթություն, տրվելու է այդ առաջնահերթությունը և հանրային տրանսպորտից օգտվող մարդուն պետք է ապահովենք […]

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Հայտնում են Կառավարությունից։ Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: