Լուրեր Հայաստանից և աշխարհից

Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ պարբերության ավարտին․ Սերժ Սարգսյանը շնորհ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ «Հայրենակիցնե´ր, Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մենք նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր […]

Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է. Ավինյանն Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Սիրելի՛ երևանցիներ, Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։ Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան […]

Անցնող տարին մեր համայնքի համար նշանավորվեց կարևոր բարեփոխումներով, առանցքային ծրագրերով և նոր ու հեռանկարային զարգացումներով. Ստեփանավան համայնքի ղեկավար

Սիրելի հայրենակիցներ, Ստեփանավան, Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս բնակավայրերի բնակիչներ Մոտենում է Նոր տարին՝ 2025 թվականը և մենք ամփոփում ենք 2024 թվականին կատարված մեր աշխատանքներն ու ձեռքբերումները: Անցնող տարին մեր համայնքի համար նշանավորվեց կարևոր բարեփոխումներով, առանցքային ծրագրերով և նոր ու հեռանկարային զարգացումներով։ Անդրադառնալով մեր ձեռքբերումներին, ուրախությամբ արձանագրում ենք Աշոտաբերդ թաղամասի վերակառուցման մեկնարկը: Պետական այս կարևորագույն ծրագրով […]

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 31-ին ժամը 12:35-19:00-ն կդադարեցվի ք.Սպիտակ Էստոնական, Նորվեգական փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Արթուր Սողոմոնյանը հրաժեշտ է տվել «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հրաժեշտ է տվել երեւանյան ակումբին՝ նշելով, որ կշարունակի ներգրավված լինել ակումբային ակադեմիայի գործունեությունում։ Արթուր Սողոմոնյանը հանձն է առնելու պատանի ֆուտբոլիստների համար միջազգային մրցաշարերի ֆինանսավորումն ու կազմակերպումը։ Արթուր Սողոմոնյանը հայտնել է, որ ակումբն ունի նոր սեփականատերեր։

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հրաժեշտ է տվել երեւանյան ակումբին՝ նշելով, որ կշարունակի ներգրավված լինել ակումբային ակադեմիայի գործունեությունում։ Արթուր Սողոմոնյանը հանձն է առնելու պատանի ֆուտբոլիստների համար միջազգային մրցաշարերի ֆինանսավորումն ու կազմակերպումը։ Արթուր Սողոմոնյանը հայտնել է, որ ակումբն ունի նոր սեփականատերեր։

Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ

Դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 00:50-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 20։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․54⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին փոխանցում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Էպիկենտրոնային […]

Կաթողիկոսի ամանորյա ելույթը կհեռարձակվի «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Հ2», «ԱՐ», «5-րդ ալիք», «Բուն» և իհարկե` Շողակաթ հայկական հեռուստաալիքներով

Վեհափառ Տիրոջ ամանորյա ուղերձը կհեռարձակվի «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Հ2», «ԱՐ», «5-րդ ալիք», «Բուն» և իհարկե` Շողակաթ հայկական հեռուստաալիքներով: Այս մասին հայտնում է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին ժամը 21:55-ին, այս մասին հայտարարել էր Մայր Աթոռը: Այս տարի էլ […]

Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին։ Ասված է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղերձում․ «Ընկերներիս և ընտանիքիս  հետ նշելով ամանորյա տոները՝ ցանկանում եմ գալիք տարում մաղթել խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։ Տոները հիանալի առիթ են՝ համատեղ ձեռքբերումների մասին խորհելու և գալիք տարին պլանավորելու համար։ Նոր Տարուն ընդառաջ ուրախ […]

2025 թվականին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ

Այսօրվա նիստում  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և  գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվեցին նաև […]

Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր գերատեսչությունների՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծերին: Տարեվերջյան համարում, հիմնվելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում առկա տեղեկատվության վրա, ամփոփ կներկայացնենք, թե որ գերատեսչություններն են եղել ամենաակտիվները նախագծերի ներկայացման տեսանկյունից և որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը: Եվ այսպես՝ կայքում առկա գրաֆիկի միջոցով կարելի […]