Lratvutyun.am

Դադարեցնում է որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է արել, որով դադարեցնում է որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ։ «Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։ Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ . քանի դեռ […]

Մեր հայրենիքի ամեն մի սանտիմետր հողի համար արյուն թափած մեր հերոսների հիշատակը մեզ պարտադրում է ամեն օր քրտնաջան աշխատել նրանց երազանքները կյանքի կոչելու համար․Գագիկ Ծառուկյանի Ամանորի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Հերթական տարին այս րոպեներին պատմություն է դառնում՝ իր բոլոր կորուստներով ու ձեռքբերումներով, իրականացած ու անկատար երազանքներով: Ցավոք 2023 թվականը տարեգրության մեջ կմնա որպես հայկական Արցախի կորստի տարի, որը բաց վերք է բոլոր մտահոգ հայերի համար: Սակայն մենք հուսահատվելու ու թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: […]

Ալիևը հայտարարել է, որ 2024-ին ադրբեջանցիները կբնակեցվեն Ստեփանակերտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամանորյա ուղերձում հայտարարել է, որ 2024-ին ադրբեջանցիները կբնակեցվեն օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և Իվանյանում: Նրա խոսքով՝ եկող տարվա ընթացքում մի քանի գյուղ ամբողջությամբ կվերականգնվեն և կփոխանցվեն ադրբեջանցիներին, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Ըստ Ալիևի՝ 2024-ին և՛ պետական, և՛ մասնավոր հատվածները կներդնեն առնվազն մեկ միլիարդ մանաթ ռազմական արտադրանքի արտադրության մեջ:

Ճապոնիայում մինչև 7,4 մագնիտուդ ուժգնությամբ մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ

Ճապոնիայի կենտրոնական հատվածում մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ մինչև 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Իշիկավա և Նիիգատա պրեֆեկտուրաների տարածքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել […]