Լուրեր Հայաստանից և աշխարհից

Տավուշի մարզում այրվել է ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին սպասարկող ծառայողական ավտոմեքենան

Հունվարի 8-ին, արտակարգ դեպք է եղել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանից դեպի Բերդ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում:Ինչպես պարզվել է, որ այրվել է УАЗ մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Աղբյուրի հաղորդմամբ՝ […]

ՔՊ վարչության նիստում մտքեր են փոխանակվել կուսակցության զարգացման ռազմավարության վերաբերյալ

Հունվարի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։«Քննարկվել են Կուսակցության Երևանի և Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ Մտքեր են փոխանակվել Կուսակցության Զարգացման ռազմավարության վերաբերյալ», – նշված է հաղորդագրության մեջ։

Արարատ Միրզոյանն ընդունել է Լուի Բոնոյին․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հունվարի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոյին:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Սիրիայում ամերիկյան բազայի ուղղությամբ 30 հրթիռ է արձակվել

Սիրիայի արևելքում գտնվող Ալ Օմար նավթային հանքավայրում գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծության է ենթարկվել։Ինչպես նշում է mehrnews.com-ը, հարվածը հասցվել է ի պատասխան ԱՄՆ-ի ագրեսիայի, որը թիրախավորել էր բեռնատարը Ալ Քաիմ ալ Բուկամալ սահմանային անցակետում: Այս ագրեսիային պատասխանը եղել է 30 հրթիռով, որոնցով իրականացվել են ուղիղ հարվածներ, հավելում է Almayadeen-ը:

Արմեն Գրիգորյանը ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ:Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Ա. Գրիգորյանը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը տարածաշրջանում […]