Lratvutyun.am

Մեր նպատակը պետք է լինի ամենաանվտանգ երկիր լինելը․ Փաշինյանը՝ ՆԳՆ-ում

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։ Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել Ներքին գործերի նախարարության ամբողջական ձևավորման ուղղությամբ։ 2023-ին հաստատվել են նախարարության և ենթակա 3 պետական մարմինների կանոնադրություններն ու կառուցվածքը, նախարարության […]

Գազայում տեղահանվածների թիվը հասնում է 1,9 միլիոնի

Գազայի հատվածում, որտեղ Իսրայելի ռազմական գործողությունը շարունակվում է ավելի քան երեք ամիս, տեղահանվածների թիվը հասել է 1,9 միլիոնի, որը ներկայացնում է անկլավի բնակչության ավելի քան 85%-ը։ Նման տվյալներ է հրապարակել Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA): «Տեղահանվածների թիվը հասել է 1,9 միլիոնի, կամ Գազայի հատվածի ողջ բնակչության ավելի քան 85%-ը»,- մեջբերում է […]

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Ըստ X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության՝ Սամանդաղի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 22.38-ին։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

«Խաղաղության պայմանագրի» 10 կետերը. Վարուժան Գեղամյան

րբեջանում նախընտրական փուլ է, ուստի թշնամի երկրի նախագահ Ալիևը սովորականից ավելի բաց է խոսում իր ներկա և ապագա պլաններից։ Այս մասին Telegram-ի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։րեկ նա շուրջ երեք ժամ հարցազրույց է տվել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լավ կազմակերպված այդ հարցազրույցը, ըստ էության, Ալիևի նախընտրական քարոզարշավի առաջին մեծ միջոցառումն էր։ Ես մանրամասն […]