Lratvutyun.am

Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարանները կքանդվեն. քաղաքապետարան

Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն: Այդ թվում՝ Տաշիր պիցցա, Լաբիրինտ, Նովելլա մյուզիք հոլ, Մոնտանա մյուզիք հաուս, Հուկահ լաունջ & Ռումս և այլ շինություններ, կրպակներ: Այգում հանրապետական […]

Մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի օրը՝ հունվարի 9-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։ Նախարարությունն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում. այդ օրը, ժամը 12:00-ին Կինոյի տանը կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը: Նույն […]

Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին: Վարչապետը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակակառուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է և գործադիրը հետևողականորեն շարժվում է հակակառուպցիոն մեխանիզմների […]

Ձկնորսներն ուզում են բռնել այնքան ձուկ, ինչքան ուզում են ու երբ ուզում են.Հակոբ Սիմիդյան

Ձկնագողության դեմ շրջակա միջավայրի նախարարության պայքարը կարծես հաջողության չի հասնում, ձկնորսները չեն ցանկանում օգտվել ձկնորսության քվոտայից։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց, որ 2022-2023 թվականներին 600 տոննա ձկան քվոտա էին սահմանել, որպեսզի ձկան որսը օրինական լինի․«Բայց 2023 -ին քվոտայի տրամադրման թիվը մտահոգության տեղիք է տալիս։ Դեկտեմբերյան իրադարձություններն ու քվոտայի 390 […]

Լարսը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաները 2024-ին էականորեն աճում են. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաները էականորեն աճում են 2024 թվականին։ Նվազումը միայն Երևանի և Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է:Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաև Երևանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում»,- գրել է նա:

Ուկրաինան ՌԴ-ի ուղղությամբ 3 «Տոչկա-Ու» հրթիռ է արձակել

Ուկրաինան Ռուսաստանի Կուրսկի մարզի ուղղությամբ «Տոչկա-Ու» է կիրառել։ Կուրսկի ատոմակայանը ուկրաինական երեք «Տոչկա-Ու» հրթիռներից հետո աշխատում է բնականոն ռեժիմով, կայանի տարածքում և նրա շրջակայքում ռադիացիոն ֆոնը նորմալ է, հայտնում են ատոմակայանում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Երկուշաբթի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգը Կուրսկի շրջանի վրա ուկրաինական «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգի երեք հրթիռ է ոչնչացրել։ Ավելի վաղ Կուրսկի […]