Lratvutyun.am

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: «Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք է) […]

Առաջիկայում ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի 3 հոգուց բաղկացած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ցանկը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսին լրանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը: Առաջիկայում ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի 3 հոգուց բաղկացած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ցանկ, որից, ըստ կոնվենցիայի, պետք է ընտրություն կատարեն, թեպետ սովորաբար «ընտրվում» է այն թեկնածուն, որն ունի պետության «դաբրոն»։ Մեր տեղեկություններով, այդ թեկնածուն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, […]

Գորայքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար միակողմանի փակ է

Հունվարի 27-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի, Եղեգնաձորի, Արտաշատի, Մարտունիի, Սևանի, Հրազդանի, Նաիրիի, Արագածի, Անիի, Վանաձորի տարածշրջաներում ձյուն է տեղում։ Գորայքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար միակողմանի փակ է։ Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր- Նավուր ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Ոսկեպարի ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է […]

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ Բայրամով

Ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։ Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովի խոսքով՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է»։ Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի […]

Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիներն այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել,՝ հայտնելով, որ մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում  կգործեն անվճար։ «Հաշվի առնելով հունվարի 27-ին վերսկսված ձյան տեղումները հորդորում ենք  ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով: Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ […]

Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան քաղաքական փոխհարաբերությունների ոտնահարում. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Ադրբեջանի՝ նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությանը: «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջին զարգացումները՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակումը՝ հիմնված բազմաթիվ իրավախախտումների և կազմակերպության անդամակցությունից բխող […]

Արինա Սաբալենկան երկրորդ տարին անընդմեջ դարձել է թենիսի Australian open-ի չեմպիոն

Բելառուս Արինա Սոբոլենկոն երկրորդ տարին անընդմեջ դարձել է թենիսի Australian open-ի չեմպիոն: Հայտնում է ՌԻԱ Նովստին: Եզրափակչում նա 6:3, 6:2 հաշվով հաղթել է չինուհի Չժեն Ցյան Վենին: Մելբուռնում տղամարդկանց եզրափակիչը տեղի կունենա կիրակի օրը: Դրանում ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը կմրցի իտալացի Յանիկ Սինների հետ ։

Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի մասին առաջարկությունների փաթեթը. Բայրամով

Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Հայտնում է Ապա գործակալությունը «Ադրբեջանական կողմն առաջիկա շաբաթներին կներկայացնի իր դիրքորոշումը համաձայնագրի պայմանների վերաբերյալ»,–ասել է նա։

Հայ Առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը

Հունվարի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է երիտասարդության ու սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների տոնը։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ Ուրախալի է, որ տոնի առթիվ […]

Հայաստանը պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ հայտարարությունը

Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հայտարարություն է տարածել. «Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե […]