Lratvutyun.am

Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ձերբակալվել է և ևս 6 անձ

ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողությունների, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվող խուզարկությունների մասին:Ըստ այդմ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության […]

Մասնավոր խուզարկություն ՀՀ-ում. նոր ծառայություն անվտանգության ոլորտում

Արդեն 3 տարի է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունն է ծավալել «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն»։ Բյուրոն  հիմնադրվել է 2021թ-ին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում առաջին և միակ դետեկտիվ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը: «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» հանդիսանում է  Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի  / World Association of Detectives /  անդամ և կոորդինացնում է Ասոցիացիայի աշխատանքներն  Անդրկովկասի  և […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հիմքում դրված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն․ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է  Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Կոլոմինան նշել է, որ իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի երկրների տարածքային […]

Տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպումը տեղի կունենա Իջևանի և Ղազախի հատվածում։ Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։