Lratvutyun.am

Նորվեգիան և Ֆինլանդիան ռազմական օգնություն են տրամադրելու Ուկրաինային

Նորվեգիան մտադիր է Ուկրաինային փոխանցել տաս հատ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարությունը։ Նշվում է, որ Նորվեգիայի կառավարությունը հարցումով դիմել է խորհրդարան՝ նշված զենիթահրթիռային համալիրները արտադրող Kongsberg Defence and Aerospace (KDA) ընկերությունից գնելու թույլտվություն ստանալու համար: Այդ կարիքների համար նախատեսվում է ծախսել 3,45 մլրդ նորվեգական կրոն։Այս հայտարարության հետ միաժամանակ Ֆինլանդիան […]

Դանիայի ՊՆ-ն չի բացառել ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունը

Ռուսաստանը վերազինվում է ավելի արագ, քան սպասվում էր և կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրի վրա երեք-հինգ տարվա ընթացքում։ Դանիական «Jyllands-Posten» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։ «Ռազմական տեխնիկայի արտադրության մեջ Ռուսաստանի ներուժը չափազանց աճել է», – ասել է դանիացի նախարարը։ Նա ընդգծել է, որ Դանիան պետք է արագացնի […]

Ֆինլանդիան մտադիր է խստացնել քաղաքացիություն ստանալու պայմանները

Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է ներկայացրել, որով խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները։ Այս մասին նշված է երկրի ՆԳՆ-ի կայքէջում։ Ֆինլանդիայում անհրաժեշտ բնակության ժամկետը հինգից կդառնա ութ տարի, հայտնել է գերատեսչությունը: Ակնկալվում է, որ օրինագծի շուրջ խորհրդակցությունները կտևեն մինչև 2024 թվականի մարտի 4-ը:Ֆինլանդիայի ՆԳՆ-ն պարզաբանում է, որ առանց կացության թույլտվության այժմ հաշվի չի առնվի բնակության […]

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում իշխանությունները կրկին սկսել են սիրաշահել քաղաքացիներին, տարաբնույթ հանդիպումներ են կազմակերպում, ընդունելություններ անում։ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ շփումը քաղաքացիների հետ տեղի է ունեցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը, երբ սակավամարդ հանրահավաքի ժամանակ սպառնում էր ասֆալտ ուտեցնել ու բորդյուր լիզել տալ, այսինքն՝ առիթն ընտրություններն էին, քաղաքացիներից քվե էր պահանջվում։ Սպասվելիք […]

Վրիպա՞կ, թե՞ ոչ․ Էկոնոմիկայի նախարարության գնումների պայմանագրում թիվը 10 անգամ ավել է ապրանքի իրական գնից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ 3 տարի առաջ՝ 2021 թվականին էր՝ Էկոնոմիկայի նախարարությունը չարաշահումների կասկածով հայտնվել էր ուշադրության կենտրոնում։ 2021 թվականին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ 2019թ. դեկտեմբերի 16-ին նախարարության կողմից «դաբաղ» տեսակի պատվաստանյութի ձեռք բերման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Սկիֆ […]

Հակառակ 495 մլն 700 հազար դրամ դրամաշնորհին՝ Հակոբ Սիմիդյանը չկարողացավ վերահսկել ապօրինի ձկնագողությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականին, Ազգային ակադեմիայի գնահատականով, Սեւանում եղել է 4700 տոննա Սիգ, 2023-ին՝ 3900 տոննա։ Փաստը մնում է փաստ, որ Շրջակա միջավայրի նախարարության նախարար Հակոբ Սիմիդյանը այդպես էլ չկարողացավ կատարել իրեն հանձնարարվածը եւ չվերահսկեց ապօրինի ձկնագողությունը։ Վարչապետ Փաշինյանը երեկ Կառավարության նիստում Սիմիդյանի վրա բարկացավ, ակնարկեց, որ նրան հանձնարարված աշխատանքները մնում են անկատար։Սիմիդյանը, […]

Ներկուսակցական հարցերը՝ վեր արտաքին քաղաքականությունից․ ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ նիստ է գումարել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է արել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը 3 ժամից ավել է տեւել: Քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր, արտաքին քաղաքական հարցերը մղվել են երկրորդ պլան իշխանականների կողմից: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է մեծ թափով շարունակել մարզային ակտիվի ու տարածքային կառույցների հետ աշխատանքը, […]

Ֆլորիդայի օդանավակայանում 500 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել

ԱՄՆ Ֆլորիդայի օդանավակայանում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 500 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել, գրում է New York Post-ը։ Ռումբը հայտնաբերվել է օդանավակայանի տարածքում վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Այն հայտնաբերած շինարարները զանգահարել են ոստիկանություն և հայտնել դրա մասին։ Ժամանած փորձագետները նշել են, որ ռումբը վատ վիճակում է, ուստի չեն կարողացել տեղում որոշել՝ վտանգավոր է, թե ոչ։ Ժամանել է […]

Fitch Ratings-ը բարելավել է Հայէկոնոմբանկի վարկանիշները

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է Հայէկոնոմբանկի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR)) «B»–ից դարձնելով «B+»՝ կայուն հեռանկարով։ Միաժամանակ բարելավվել է նաև բանկի կենսունակության վարկանիշը (Viability Rating – VR)՝ «b»-ից «b+»-ի: «Հայէկոնմբանկի վարկանիշների բարձրացումն ներկայացնում է մեր տեսակետը, որ Բանկի կողմից 2022-2023թթ. գրանցված գործառնական շահութաբերության և կապիտալիզացիայի զգալի բարելավումները արձանագրել […]

Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև ՀՀ-ի ընդունած այլ փաստաթղթերում․ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում, «Ազատությանն» ասել է Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը։ Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը ռադիոկայանի թղթակից Ջոշ Կուչերայի հետ զրույցում պնդել է՝ այդ հարցերը բազմիցս են բարձրացվել հայկական կողմի հետ շփումներում։ «Այո, բազմաթիվ անգամներ մենք հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրել այդ փաստերին՝ մեր դեմ […]

Հայկական բռնցքամարտի առաջին մեդալը մրցաշրջան 2024-ում

Հայկական բռնցքամարտի առաջին մեդալը մրցաշրջան 2024-ում: 60 կգ քաշային Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարում։ 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ռիսպե Բեկթենովի հետ ու հաղթել 4։1 հաշվով։ Մենամարտում վճռորոշ է եղել 3-րդ ռաունդը, որում Սահակյանը հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։ Եզրափակիչի ուղեգրի համար […]

Մեկնարկում է Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնությունը

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում փետրվարի 10-ին կմեկնարկի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Մասնակցության հայտ են ներկայացրել խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերի շուրջ 120 մարզիկ-մարզուհիներ: Խոցասուսերակիրների գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանի խոսքով՝ մրցաշարն ընտրական բնույթի է կրում. աչքի ընկած մարզիկներով կձևավորվեն երկու զենքաձևերի հավաքականները, որոնք կնախապատրաստվեն Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Աղբյուր  ArmSport.am