Ինչ է տեղի ունեցել սահմանին. Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է հայտնում
Թղթային դեղատոմսերից անցում էլեկտրոնայինին
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների. Փաշինյան
Մալխաս Ամոյանը հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին դարձավ Եվրոպայի չեմպիոն
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը գոտեմարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Բասարի հետ, և 7-0 հաշվով հաղթեց՝ դառնալով Եվրոպայի առաջնության չեմպիոն։Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել իտալացի Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով առավելության է հասել անկախ երկրների դրոշի […]
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է տեղում վերարտադրվեն Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ ՀՀ արտգործնախարարը […]
«Լիդիան Արմենիա»-ի 12․5 % բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը
Factor.am-ը գրում է՝ Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2022 թվականի արդյունքներով կուտակել է 542.3 միլիոն ԱՄՆ դոլար պարտավորություններ և 662.3 միլիոն ԱՄՆ դոլար վնաս։ 2023 թ-ի ֆինանսական հաշվետվությունը «Լիդիան Արմենիան» մինչ օրս չի հրապարակել, ինչպես նաև հրապարակված չէ 2022-ի հաշվետվության հայերեն տարբերակը։ 2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն […]
«Տաք» փողերը փախնում են Հայաստանից․ հետևանքները չեն ուշանում. Թադևոս Ավետիսյան
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ և արտաքին գործոններով պայմանավորված՝ նախորդ երկու տարիներին մեր երկրի տնտեսական բարձր աճի շրջանն արդեն ավարտվում է՝ բերելով ապագա նոր ռիսկեր ու մարտահրավերներ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Հոդվածը՝ ստորև. «Ավելին՝ արձանագրված բարձր տնտեսական աճն այդպես էլ չկապիտալացվեց, չհանգեցրեց ՀՀ տնտեսական կառուցվածքի բարելավման և չվերածվեց տեսական երկարաժամկետ կայուն […]
Նեթանյահուն ո՞ւր է ուզում տարհանել Գազայի բնակչությանը, դեպի Լուսի՞ն. Բորել
Իսրայելին աջակցող երկրների իշխանությունները պետք է դադարեն աղաչել նրան, որ դադարեցնի Գազայի հատվածում պաղեստինցիների սպանությունը և սկսեն քայլեր ձեռնարկել, օրինակ՝ սահմանափակել զենքի մատակարարումը: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Բոլորը գնում են Թել Ավիվ և աղաչում են, որ դա […]
Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցը Բրյուսել
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չեղարկել է իր այցը Բրյուսել, որտեղ պատրաստվում էր մասնակցել Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Պենտագոնին հղումով։ «Նախարարն այս շաբաթ Բրյուսել չի մեկնի»,- հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունից։ Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, նախատեսված էր ԱՄՆ-ի գլխավորած կոնտակտային խմբի նիստը։ Օսթինն ընդունվել է Ուոլթեր Ռիդ բժշկական կենտրոնի […]
Կարմիր շորերով՝ ականապատ դաշտում
«Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական բառուբանով ասած՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ուղղակիորեն «յուղ է վառում»: Ի մասնավորի՝ օրերս ինչ-որ մարզային այցի ժամանակ մոտավորապես այսպիսի բան է ասել՝ ժողովրդի հետ որքան հանդիպել են (տարբեր ժամանակներում), մարդիկ միշտ խաղաղություն են ցանկացել, պատվիրել, մաղթել, կենացել: Դա ինքը՝ Փաշինյանը, իր ձևով է հասկացել: Ու… «Մտածել ենք, որ էս ամեն ինչը […]
Գերմանիան առաջարկել է ստեղծել նոր ռազմական դաշինք
Հեսսենի դաշնային նահանգի ղեկավար Բորիս Ռեյնն առաջարկել է Եվրոպային ստեղծել իր ռազմական դաշինքը՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով՝ միջուկային զինանոցը կարող է օգտագործվել զսպման նպատակներով։ Մինչ այս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի փչացրել հարաբերությունները Եվրոպայի հետ, եվրոպական երկրները դա արել են Ռուսաստանի Դաշնության հետ՝ անտեսելով […]
Ֆրանսիայի իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցառումները Փարիզում՝ ֆերմերների սպառնալիքների պատճառով
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները մայրաքաղաքի շրջակայքում՝ կապված ֆերմերների կողմից Փարիզի և մայրաքաղաքի մերձակայքում գտնվող սննդի ամենամեծ շուկան արգելափակելու սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ ներքին գործերի նախարարը կիրակի առավոտյան անվտանգության խորհրդակցություն է անցկացրել: «Նա անվտանգության ծառայություններին հանձնարարել է էական պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու […]