Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի յոթակի չեմպիոն
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում 97 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 6։3 հաշվով հաղթեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին։
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Տարածքային վեճերը պետք է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի շրջանակում. Զախարովա
Մոսկվան Բաքվին և Երևանին համառորեն կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի հետագա վատթարացման բերել. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելը, ինչի հետևանքով կա 4 զոհ և […]
Չնայած կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի հետ կոնֆլիկտային կարգավորման վրա. ՀԱՊԿ շտաբի պետ
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք գործելու դեպի Կասպից ծովի ռեսուրսները և իրենց անմիջական մուտքը Կենտրոնական Ասիա ապահովելու», – ասել է […]
ՀԷՑ-ի թողարկած պարտատոմսերը սպառվել են նախատեսվածից ավելի շուտ ժամկետում
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար
ՀՀ նախագահի հրամանով Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Բուդաղյան նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար»:
Հռոմի պապը պատրաստ է Ուկրաինայի հարցում միջնորդ լինել. Վատիկանում ՌԴ դեսպան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է Ուկրաինայի հարցում միջնորդի դերում հանդես գալ, սակայն Արևմուտքը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Վատիկանում Ռուսաստանի դեսպան Իվան Սոլտանովսկին։ «Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մենք Հռոմի պապից ստացանք առաջարկ՝ միջնորդելու ուկրաինական կողմի հետ երկխոսություն հաստատելու հարցում, ինչը բազմիցս հնչեցվել է հետագայում։ Իրական խոչընդոտը բանակցությունների անհրաժեշտության մերժումն […]
ՍԱՏՄ-ն ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել «Ջերմուկ» հանքային ջրի վերաբերյալ
ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի […]
Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճով․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ
Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։ «Երկխոսությունն ու դիվանագիտությունը կայուն և ամուր խաղաղության միակ ճանապարհն են»,– ասել է նա։ Իրանը համարում է, որ պետք է արագացնել երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը: