Lratvutyun.am

Կահիրեում անցկացվող Աշխարհի գավաթի առաջնությունում Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ

Կահիրեում անցկացվող Աշխարհի գավաթի առաջնությունում Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ։ Վաղը հենացատկում պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը:

Ադրբեջանին առաջարկում ենք Պրահայի պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք ՀՀ պատրաստակամությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և […]

Հեղուկ գազի գինը 220 դրամից կտրուկ նվազել է` հասնելով 150-160 դրամ

Հեղուկ գազի գինը 220 դրամից կտրուկ նվազել է` հասնելով 150-160 դրամ։ Ֆեյսբուքի էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը․ «Նման կտրուկ տատանումը կապված է եղանակային պայմանների հետ, մասնավորապես` Վերին Լարսի անցակետի և Սյունիքի ճանապարհների անցանելի լինելը ապահովում են բավարար քանակությամբ հեղուկ գազ՝ Հայաստանի տնտեսության համար: Միաժամանակ բնական գազի գինը համաշխարհային շուկայում կտրուկ անկում է գրանցել»,- գրել […]

Համաձայն չենք Հրվ. Կովկասում խնդիրները լուծելու պատրվակով օտարների ներկայությանը, ինչն ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի համար. Ռաիսին՝ Մհեր Գրիգորյանին

Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ-Իրան  տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է president.irկայքը: «Մենք աջակցում ենք Թեհրանի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը», – ասել է Ռաիսին։ Ռաիսին Գրիգորյանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պատմական […]

Կիևում և մի շարք քաղաքներում պայթյուններ են որոտացել, Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հինգշաբթի՝ փետրվարի 15-ին պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։ Պայթյունների ձայները լսվել են վաղ առավոտյան ամբողջ Ուկրաինայում հայտարարված օդային տագնապի ֆոնին։ «Քաղաքում պայթյուններ են որոտացել, ՀՕՊ-ն աշխատում է, մի լքեք ապաստարանները»,- գրել է Կլիչկոն իր թելեգրամյան ալիքում։ ՏԱՍՍ գործակալությունն իր հերթին գրում է, որ […]