Հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Բլինքենի հետ հանդիպման մասին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այդ մասին Միրզոյանը գրառում է արել․ «Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում: ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը»:

Հրաչյա Հարությունյան Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վնասվածքաբան. Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը տառապում է հենաշարժողական համակարգի տարբեր խանգարումներով.

Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը տառապում է հենաշարժողական համակարգի տարբեր խանգարումներով: Հոդերի հիվանդությունները առաջատար տեղ են զբաղեցնում տվյալ պաթոլոգիայում և հաճախ հանգեցնում են հաշմանդամության զարգացմանը: Ընդհանրապես վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտը մեր երկրում դինամիկ զարգացող է, կա բավականին լուրջ առաջընթաց: Եթե նախկինում կարևորվում էին մարդու գիտելիքներն ու ձեռքերի աշխատանքը, ունակությունները, ապա այսօր դինամիկ զարգացող աշխարհում միայն […]

Նիկոլ Փաշինյանի Օլաֆ Շոլցի Իլհամ Ալիևի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

Մենք լուրջ հնարավորություններով, լուրջ պատմությամբ ազգ ենք, ու ճիշտ աշխատելու դեպքում շատ արագ մեր մեջքը կարող ենք ուղղել. Գագիկ Ծառուկյան

Մոսկվայում տեղի է ունեցել «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին Ռուսաստանի Դաշնության կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով մասնակցել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը։   Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Բոլոր պետությունները փորձում են իրենց երկրների և իրենց ժողովուրդների համար գտնել ճիշտ լուծումները, որոնք կապահովեն […]

Դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է ակտիվացնել քրեաիրավական գործիքակազմը սիգի, իշխանի ապօրինի որսը կանխելու համար

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: Հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։ Քննարկմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Նախքան օրակարգային […]

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը

Նախօրեին  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, ժողովրդին հայտնի «Հերացու անատոմիկ»։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր, […]

«Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրն աշխարհի ամենամեծ մոլիբդենային հանքավայրերից մեկն է»

Նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը աշխարհի ամենամեծ մոլիբդենային հանքավայրերից մեկն է: Ըստ մասնագետների՝ հանքավայրը պարունակում է համաշխարհային մոլիբդենի մոտ 6,8%-ը կամ Հայաստանի մոլիբդենի մոտ 90%-ը, մինչդեռ Հայաստանի մասնաբաժինը աշխարհում մոլիբդենի 7,6%-ն է։ Քաջարանում հանքաքարի պաշարները գնահատվում են ավելի քան 1 մլրդ տոննա։ «Նավթ ա, գազ ա, ունենայինք» ասողները թող […]

Ռեկտորի պարտականությունները կատարողը, իր հիմնական պարտականությունների հետ համատեղ, կատարում է նաեւ ռեկտորի գերծանրաբեռնված ու պատասխանատու աշխատանքները

«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդն  նիստ է գումարել: Քննարկվելու են ֆինանսների սղության պատճառով բազմաթիվ աշխատակիցների կրճատման, Շիրակում ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի փակման հարցերը: Այս ֆոնին անհասկանալի առաջարկությամբ է հանդես եկել համալսարանի ռեկտորի պարտականություննները կատարող՝ պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանը: Նա առաջարկել է իր համար 2023 թվականի դեկտեմբերի 25-ից սահմանել ռեկտորի աշխատավարձի 50 […]

Ռուսաստանը պետք է պատասխանի լուրջ հարցերի․ Ստոլտենբերգը՝ Նավալնու մահվան մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի մահվան բոլոր փաստերը պետք է պարզվեն, «Ռուսաստանը պետք է պատասխանի լուրջ հարցերի»։ Նավալնին մահացել է Յամալո-Նենեցական ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում, ուրբաթ հայտնել է Դաշնային պատժիչ ծառայության շրջանային վարչությունը։ Գերատեսչության տվյալներով՝ հինգշաբթի Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե […]

Ասիայից Եվրոպա մատակարարումների գինը 400 %-ով աճել է Կարմիր ծովում գրոհների պատճառով. եվրահանձնակատար

Կարմիր ծովում Եմենի հութիների հարձակումների պատճառով Ասիայից Եվրոպա ապրանքների մատակարարումների ժամկետներն ավելացել են 10-15 օրով, իսկ փոխադրումների արժեքը՝ 400 %-ով։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Կարմիր ծովից բեռնափոխադրումների վերաուղղորդման պատճառով Եվրոպայի և Ասիայի միջև մատակարարումների ժամկետներն ավելացել են 10-15 օրով, իսկ դրանց արժեքն ավելացել […]

Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը, որն ըմբշամարտի Եվրոպայի ընթացիկ առաջնության քառորդ եզրափակիչում 4-5 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովին, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ Ռաշիդովը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ՝ Թևանյանին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն տալով։ Մեր մարզիկը սփոփիչ գոտեմարտը կանցկացնի վաղը՝ փետրվարի 17-ին։ Վազգենը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր լեհ Կշիշտոֆ Բենկովսկիի հետ 1/8 եզրափակիչի գոտեմարտով […]

Լևոն Արոնյանը 3-րդն է Գերմանիայում ընթացող «Freestyle Chess G.O.A.T. Challenge» Ֆիշերի շախմատի մրցաշարում

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող «Freestyle Chess G.O.A.T. Challenge» Ֆիշերի շախմատի մրցաշարում: Վերջին խաղափուլում հայ շախմատիստը հաղթանակ տարավ Նոդիրբեկ Աբդուսատորովի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն 8 շախմատիստները, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը: Արդյունքում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մագնուս Կարլսեն 2-րդ […]