Lratvutyun.am

Փաշինյանի հետ լավ քննարկում ենք ունեցել. Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատումը կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ օրակարգում. Միշել

Լավ քննարկում ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-ԵՄ և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին: Այս մասին X-ում գրել է  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատումը կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ օրակարգում»,- գրել է նա։

ՀԱՊԿ-ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ աշխատանքի վերջում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի «International Affairs» ամսագրում հրապարակված հոդվածում։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել՝ վերահսկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն այս […]

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: + 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող  Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն,  Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն։ Հիշեցնենք, որ վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեն վնասվածք է ստացել և չի մասնակցել ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։

Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի պաշտոնից:

Տարածաշրջանում բացահայտ հնչում են միջուկային զենքի կիրառման սպառնալիքներ, և ամբողջական քաղաքներ ջնջվում են աշխարհի երեսից. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմի թե՛ մենթալ, թե՛ ռազմավարական առումով։ Նա հավելել է, որ բոլոր «արյունոտ արշավները» արևմուտքից եկել են արևելք և «խայտառակությամբ հետ են գլորվել», գրում է kommersant.ru-ն։ «Մենք գիտենք մեր հողերի նկատմամբ հետաքրքրության իրական պատճառները… Մեզ պատերազմ պետք չէ, ուստի մենք պետք է պատրաստ լինենք դրան […]

Վերջին 10 տարում կեսարյան հատումով ծնունդների թիվը կրկնապատկվել է

Կեսարյան հատումը արյան ամենամեծ կորստով վիրահատությունն է` չապահովագրված հետվիրահատական որևէ բարդությունից. նշում են մասնագետներն ու ավելացնում` այս վիրահատությունը կյանք փրկող միջամտություն է և պետք է իրականացվի միայն բժշկական ցուցումով: Վերջին 10 տարում կեսարյան հատումով ծնունդների թիվը կրկնապատկվել է: Առողջապահության նախարարությունը մշակում է Կեսարյան հատումների աճի դադարեցման և թվի նվազեցման հնգամյա ծրագիր: Այս մասին հայտնում են […]

Երևանում նորակառույց բնակարանների գները կբարձրանան. կառուցապատողներ

Երևանում շինթույլտվությունների տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման հետևանքով նորակառույց շենքերի բնակարանների գները 10-15 տոկոսով կբարձրանան։ Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ այս հայտարարությունն արեցին կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները։ Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշումներ Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն […]

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է․ նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, […]

Զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաեւ ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում եւ «Պաշտպանության մասին» օրենքում: Նոր կարգավորմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաեւ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը: «Խոսքը վերաբերում է աշխարհազորայիններին, որոնք ընդգրկված են ե՛ւ մարտական հերթապահությանը, […]

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42.7 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 615 մլն 977.2 հազար դոլար: Թեև Հայաստանի առևտրային ամենամեծ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն անգամներով աճել են Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները: Ընդ որում, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ առավել աշխույժ է եղել արտահանումը: Արտահանվող ապրանքների կառուցվածքում […]

«Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեում գտնվող անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով. գործն ուղարկվել է դատարան

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, հայտնում են Դատախազությունից։ 2007 թվականի մայիսի 23-ին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 25 տարի ժամկետով վարձակալության […]

Նավալնու մարմինը փաստաբաններին և մորը չեն հանձնի ևս 14 օր

Քննիչները Ալեքսեյ Նավալնու փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը։ Այս մասին X-ում գրել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ «Եվս 14 օր նրա նկատմամբ ինչ-որ «քիմիական փորձաքննություն» կիրականացվի»,- գրել է նա։ Mediazona պորտալը ուսումնասիրել է Սալեխարդի հսկողության տեսախցիկների ձայնագրությունները և հայտնաբերել Դաշնային քրեակատարողական ծառայության ավտոշարասյունը, որը հավանաբար տեղափոխում էր Նավալնու մարմինը […]