Lratvutyun.am

Հայ Առաքելական եկեղեցին վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը՝ ընդդեմ նոր Սահմանադրության

Գերագույն հոգևոր խորհուրդն այսօր հանդես է եկել կարևոր հայտարարությամբ: «Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց հրադադարի պայմաններում Ադրբեջանի անթաքույց ծավալապաշտական նկրտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները և թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը։ Հայրենիքի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների հաղթահարման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Գերագույն հոգեւոր խորհուրդը կենսական և կարևոր համարեց համազգային միաբանությունը, ազգային […]

Մակրոնը չի մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցելու G7–ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին, հայտնում է La Repubblica-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Առցանց հանդիպումը կանցկացվի փետրվարի 24-ին Կիևում, որտեղ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ժամանել է Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Թրյուդոյի և Ալեքսանդր դե Կրոուի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Ըստ Ansa գործակալության՝ Ելիսեյան պալատը Մակրոնի […]

Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը ոչ ոք չի սեփականաշնորհում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»,- նշել է դեսպանը՝ մեկնաբանելով Politico պարբերականի նյութը, որում նշվել է, թե իբր «Ֆրանսիան իր դրոշը բարձրացրել է Ռուսաստանի ետնաբակում՝ […]

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի […]

Իրանում 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Հորմոզգան նահանգում 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: Երկրաշարժը տեղի ունեցել տեղական ժամանակով՝ 11:04-ին, Ֆինի շրջանում: Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի համարեց նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց

Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի […]

Բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին: Պետքարտուղարությունը հայտնել է. «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ Անդրադառնալով Մոսկվայի հետ […]

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։ «Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու […]

Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը անցավ եզրափակիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչ։ Որակավորման փուլի երկու ցատկերի արդյունքում Դավթյանը հավաքել է 14,966 միավոր և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ: Հենացատկի եզրափակիչը կանցկացվի փետրվարի 25-ին: Հիշեցնենք՝ ավելի վաղ գավաթի երկրորդ փուլի […]

Կաթողիկոսի հանդիսապետությամբ Հանգստյան ժամերգություն է կատարվել Սուրբ Գայանե վանքում

Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Հանգստյան ժամերգություն է կատարվել։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։