Lratvutyun.am

Լեհաստանում անհայտ անձինք գետնին են լցրել 160 տոննա ուկրաինական հացահատիկ

Լեհաստանում անհայտ անձինք, որոնք դեմ են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի Եվրոպա արտահանմանը, երկաթուղային վագոններից ուկրաինական հացահատիկ են լցրել գետնին։ Այս մասին հայտնում է Telegram ալիքի Strana.ua հրապարակումը։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կույավա-Պոմերանյան վոյեվոդությունում, որը գտնվում է Վարշավայից արևմուտք՝ Ուկրաինայի հետ սահմանից բավականին հեռու։ «Դատելով կադրերից՝ եգիպտացորեն պարունակող մի ամբողջ գնացք դատարկվել է»,- գրում են լրագրողները։ […]

Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և համապատասխան գրառում արել սոցցանցերում: «Այցելություն Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր. Այսօր Հայաստանում խաղաղությունը պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք փախել են իրենց երկրից՝ միանալու Ֆրանսիային և պաշտպանելու այն»,-գրել է նաև կից լուսանկարներ Ֆրանսիացի պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ՊՆ ղեկավար […]

Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի․ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե ՀՀ-ում ապրող հայերի, այլ հայկական սփյուռքի հետ․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։ Նա նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. «Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանում ապրող հայերի, այլ Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքի և այս տարածաշրջանում խաղաղություն […]

Հուսիները հրթիռներով և անօդաչուներով հարձակվել են ամերիկյան նավերի վրա

Եմենի հուսի ապստամբներն ասել են, որ մի քանի հրթիռ են արձակել ամերիկյան Torm Thor լցանավի ուղղությամբ Ադենի ծոցում, ինչպես նաև հարձակվել են Կարմիր ծովում գտնվող մի շարք ամերիկյան ռազմանավերի վրա՝ կիրառելով անօդաչու սարքեր: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի […]

Այն, ինչ անում է Իսրայելը Գազայում, ցեղասպանություն է. Բրազիլիայի նախագահը կրկնել է իր հայտարարությունը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում կրկին որակել է «ցեղասպանություն» և կոչ արել ստեղծել «ազատ և ինքնիշխան Պաղեստին պետություն»՝ չնայած նախորդ նմանատիպ հայտարարությունից հետո իր հասցեին հրեական պետության քննադատությանը: «Թող այս պաղեստինյան պետությունը ներդաշնակ ապրի Իսրայելի պետության հետ: Այն, ինչ անում է Իսրայելի կառավարությունը, պատերազմ չէ, դա ցեղասպանություն է», […]

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Արտավազ գյուղում Nissan-ը բախվել է Волга-ին և մխրճվել բնակչի տան մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 25-իմ, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:45-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Արտավազ գյուղի 1-ին փողոցում, Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 փողոցի բնակչին պատկանող Волга մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և մխրճվել բնակչի տան մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում […]

Քայլի Ջենները մինի զգեստով ցուցադրել է կազմվածքը

Ռեալիթի շոուի աստղ, գործարար և մոդել Քայլի Ջենները նկարահանվել է հագուստի իր սեփական ապրանքանիշի՝ «Khy»-ի գովազդում։ Նա նկարներով կիսվել է Instagram-ում։ Նոր լուսանկարներում Քայլի Ջենները ցուցադրել է իր կազմվածքը՝ առանց ներքնազգեստի, ձյունաճերմակ մինի զգեստով։ Նա արձակել է մազերը և դրանց թաց ոճավորում արել: Նկարահանումները տեղի են ունեցել դասական ինտերիերում՝ թավշյա բազմոցի վրա։

Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք՝ մյունխենյան հանդիպումից հետո Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտան բաց առճակատման փուլ, ինչն Արեւմուտքի պահանջն է եղել. վերջնականապես կողմնորոշվեք՝ մեզ հե՞տ եք, թե՞ Ռուսաստանի։ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում իրագործել է այդ պահանջը՝ հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, եւ Ռուսաստանն անցած տարվա սեպտեմբերին հեղաշրջման փորձ է արել […]

Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ օղակների վարժության բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր։ Դավթյանը 14,600 միավոր է հավաքել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14․566 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Այսօր կայացել է նաև նժույգ-թափեր վարժության եզրափակիչը։ Գագիկ Խաչիկյանը 14․833 […]

Մենք մոտ էինք Գվարդիոլային և Մեսսիին թիմ հրավիրելուն․ Խետաֆեի նախագահ

«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը պատմել է, թե ինչպես է ակումբը ժամանակին մոտ եղել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային թիմ հրավիրելուն, որն այն ժամանակ մարզում էր «Բարսելոնայի» երկրորդ թիմը: «Սա այն ժամանակ էր, երբ մենք խաղում էինք եվրոպական մրցաշարերում: Վիճակահանությանը մասնակցում էր Չիկի Բեգիրիստայնը (այդ ժամանակ «Բարսելոնայի» մարզական տնօրենը): Նա ինձ ասաց, որ իրենք մտածում […]