Lratvutyun.am

Ռուսական «Գեոպրոմայնինգը», որին պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հայտնվել է պատժամիջոցների տակ

Հետքը գրում է՝ 2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված են ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հատկանշական է, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երկրորդ տարով և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվամբ։ Սահմանափակումները համատեղ ներդրել են Ֆինանսների նախարարությունը, Առևտրի նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը։ Նավալնիի մահվան կապակցությամբ […]

Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ 1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին: […]

ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը Ուկրաինա անխուսափելի կդարձնի հակամարտությունը դաշինքի հետ․ Պեսկով

Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորքերը մուտք գործեն Ուկրաինա, ապա կարող ենք խոսել ոչ թե հակամարտության հնարավորության, այլ դրա անխուսափելիության մասին: Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իրավիճակը նույնկերպ պետք է գնահատեն ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրենց շահերին, իրենց քաղաքացիների շահերին», […]

Մենք Երևանի կողքին ենք՝ ստորագրելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ․ Հունաստանի վարչապետ

Մենք միշտ միջազգային իրավունքի կողքին ենք, մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի, կամ ուժի բռնի կիրառմանը։ Մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային  ամբողջականության, ինքնիշխանության հարգանքի սկզբունքներին։ Այս  մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով՝ իրենք հավատում են, որ տարաձայնություննեը պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով, իսկ […]

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Հունաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:

ԱՄՆ-ի օգնության բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ուկրաինայի ԶՈւ-ն լքեց Ավդեևկան․ Ստոլտենբերգ

Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ուկրաինայի զինված ուժերը հանձնեցին Ավդեևկան: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ԱՄՆ անվճռականությունն արդեն ազդում է մարտադաշտում տիրող իրավիճակի վրա: Դա նվազեցնում է զինամթերքի քանակը, որ զինվորականները ստանում են առաջնագծում: Մենք դրա հետևանքները տեսանք Ավդեևկայում, որը ուկրաինացիները լքել են […]