«Ադրբեջանն ակտիվորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի համանախագահների, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգի և Ալեքսանդրիայի գրադարանի հիմնադիր Իսմայիլ Սերագելդինի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե «հենց Ադրբեջանն է պատրաստել և ներկայացրել «հիմնարար սկզբունքները, որոնք կազմում են խաղաղության օրակարգի հիմքը» և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ժամանակ մտքերի […]
Եվրախորհրդարանի բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք
«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ, Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Բանաձեւը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաեւ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու՝ իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի […]
Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրում կստեղծվի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Մարտի 13-ին ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում մեկնարկեց «Մեղրաձոր համայնքի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագիրը։ Ծրագրի մեկնարկն ազդարարվեց Մեղրաձոր բնակավայրում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Տնտեսական լրագրողների […]
ԱԽ քարտուղարը Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը
Մարտի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ: Հանդիպմանը կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր:
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 1 տարով զրկվեց ավտոմեքենա վարելու իրավունքից
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում: Տեղում Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ պարեկները դուրս են գալիս ենթադրյալ երթուղու […]
Եվրախորհրդարանում քվեարկության դրվող բանաձևով առաջարկվում է դիտարկել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվել ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձև։ Փաստաթուղթը, որը հեղինակել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը ներկայացվում է որպես բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնություն։ Բանաձևի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորները մասնավորապես առաջարկում են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի […]
Չկրակելnւ հրաման չկա, զորքերն էլ իրենց պարտականությունը կատարում են. Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ՀՀ զինված ուժերին հրամայված չէ չկրակել։«Ո՛չ, չկրակելու հրաման չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Լրագրողի հարցին՝ կա՞ որոշում, որ զինված ուժերը պետք է դուրս գան Տավուշի չորս գյուղերից՝ պաշտպանության նախարարը պատասխանեց. «Վարչապետը երեկ բոլոր հարցերին պատասխանել է, ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել […]
Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին
Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումներն՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: […]
Տավուշի 4 գյուղը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, դրանք 29,800-ից դուրս են․ Գնել Սանոսյան
Դելիմիտացիա ու դեմարկացիա երևույթը նրա համար է, որպեսզի հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այսկողմ Հայաստանն է, այնկողմ՝ Ադրբեջանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է հասկանան, թե որ քարտեզով են աշխատում, այսինքն հասկանան այն իրավական հիմքը, որով կգծվի այդ գիծը»,- ասաց նա։ Սանոսյանի […]