Lratvutyun.am

Փաշինյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացմանն ու կայունության պահպանման:Զրուցակիցները քննարկել են բարեփոխումները` հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններով: Ընդգծվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական […]

Հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության չեմպիոնները

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-13-ը կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունները: Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչներում լավագույնս հանդես են եկել և ոսկե մեդալներ են նվաճել Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ) և Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող):Կանանց մրցումներում չեմպիոնի կոչմանն արժանացել […]

Ուկրաինայի ԶՈՒ դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել ՌԴ տարածք. հաղորդվում է մեծ թվով զոհերի մասին

Մարտի 14-ին ուկրաինական Բելգորոդ քաղաքի և համանուն մարզի հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, առնվազն 10-ը վիրավորվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի դիվերսիոն հետախուզական խմբի՝ ռուսական տարածք ներխուժելու հերթական փորձի ձախողման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ Կիևը կորցրել է գրեթե 200 մարդ և 15 միավոր տեխնիկա։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Առցանց տաքսին զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին. ՄՊՀ ուսումնասիրությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների  (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին: Գրանցված 3162 կազմակերպություններից 2787-ը 2018-2023 թթ. այս […]

Ինչքա՞ն աջակցություն կստանան երեխա ունեցող ընտանիքները, որոնք հիփոթեք են փակում. Կառավարության նոր ծրագիրը

Կառավարությունն ընդունեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2024-2026 թվականների ծրագիրը, որի համաձայն՝ երեխա ունեցող ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղված հիփոթեքին:Ծրագիրը կունենա երկու բաղադրիչ. առաջինը՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, և երկրորդը՝ երեխայի ծնունդով պայմանավորված աջակցություն՝ հիփոթեքի վարկ մարող ընտանիքներին: Հիմնական պայմաններն են՝ […]

Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը վարժական հավաքներ կացկացվեն. կներգրավվի 435 քաղաքացի

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշումը, որը նիստի սկզբում միաձայն ընդունվեց կառավարության անդամների կողմից: Որոշման մեջ մասնավորապես նշված է՝ հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով՝ 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը: «Վարժական հավաքներին կներգրավի մինչև […]

ԵԽ բանաձևն առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի տեսլականը, նման ուղերձները հանրային լայն քննարկման կարիք ունեն․ Փաշինյան

Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է ԵՄ-ի ու Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բոլոր խմբակցությունների աջակցությունը ստացած այս փաստաթուղթն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով։ Բանաձևը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան […]

ՌԴ և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը չորեքշաբթի Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել թուրք գործընկեր Բուրաք Աքչապարի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կ ովկասում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Նշվում է, որ «կողմերը համեմատել են իրենց տեսակետները Անդրկովկասում իրադրության վերաբերյալ՝ ընդգծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրան նպաստումն առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»։

ԱԱԾ տնօրենն ընդգծել է գերիների, անհետ կորածների հարցով Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու կարևորությունը

2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Ա. […]

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է

Մարտի 13-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Hyundai, Mazda, Nissan և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 3 վարորդների, սակայն վերջիններս […]