Lratvutyun.am

Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում․ ՀՀ ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ: Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են […]

Իրանը կողջունի ցանկացած գործողություն տարածաշրջանում, որը կնպաստի լարվածության նվազեցմանը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը. Իրանի դեսպան

Իրանը կողջունի ցանկացած գործողություն տարածաշրջանում, որը կնպաստի լարվածության նվազեցմանը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջանային այցին։ «Իսկ ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճին, և տարածաշրջանային հարաբերություններում խնդիրներ առաջացնել, մեզ համար անընդունելի է։ Թույլ տվեք […]

Բլինքենի և Նեթանյահուի հանդիպումը մեկնարկել է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը սկսվել է, այս մասին տեղեկություն է տարածել The Times of Israel թերթը։ Առանձին հանդիպումից հետո ակնկալվում է, որ քննարկումներին կմասնակցի նաև պատերազմական կաբինետը։ Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարն այցելել  է Իսրայել։

Սպորտի ֆինանսավորումն ավելացել է 5 անգամ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված աշխատանքները, պատասխանել պատգամավորների  բազմաբնույթ հարցերին,  տվել պարզաբանումներ: Նախարարն իր զեկույցում, […]

Բայդենը կործանում է ԱՄՆ-ն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ներգաղթային քաղաքականությամբ կործանում է երկիրը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը։ «Թույլ տալով անօրինական միգրանտներին ներխուժել ԱՄՆ՝ Բայդենը սպանում է նրանց սոցիալական ապահովությունն ու բուծօգնությունը և կործանում մեր երկիրը», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ Նա ևս մեկ անգամ Բայդենին անվանել է «ԱՄՆ-ի պատմության ամենավատ […]

Կրակոցներ են հնչել Վայոց ձորում. կասկածյալը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության  Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝  ոստիկանության Վայոց […]

Արարատ Միրզոյանն Ուրուգվայի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ ԱԳ նախարարի այս […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 5-րդ փողոցի, Թամանցիների, Սասունցիների, Բարեկամության, Գայի, Ամիրյան, Աբեղյան, Չուխաջյան, Հաղթանակի, Խուդյակովի փողոցների, Երևանյան խճուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին ժամը 12:00-ից մինչև ժամը […]

Ադրբեջանական կողմը Մեծամորի ԱԷԿ-ի հարցով դիմել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում երեկ մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։ Այս մասին գրում է «Ազատությունը»: Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են բնորոշել, «վթարային […]