Lratvutyun.am

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում: Ինչպես հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան, լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը, մարտի 23-ին Իտալիայի Կրոնպլաց քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի Սան Մարինոյի և Ալբանիայի առաջնություններում 16 պետությունների շուրջ 40 մասնակիցների պայքարում հաղթող է ճանաչվել: Մոսեսովը վաստակել է վարկանիշային միավորները, որոնք հնարավորություն կտան հաջորդ […]

ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կրկին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը

ԱՄՆ իշխանությունները հետաքննում են, թե արդյոք ամերիկացիները տուժել են «Կրոկուս Սիթի Հոլ-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ԱՄՆ պետքարտուղարությունը կրկին խորհուրդ է տվել համաքաղաքացիներին լքել Ռուսաստանը։

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և ցավակցություն հայտնել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Մեր նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա պարոն Պուտինին հայտնել է իր խորը վիշտն ու ցավակցությունը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Նախագահ Էրդողանը խստագույնս […]

Կրոկուսի ահաբեկչության երրորդ կասկածյալը ներկայացել է որպես Ռաջաբ Ալիզադե

Հարցաքննության ժամանակ Կրոկուսի ահաբեկչության երրորդ կասկածյալը ներկայացել է որպես Ռաջաբ Ալիզադե և խոստովանել, որ զենքը գցել է իր հանցակիցների հետ միասին Բրյանսկի շրջան գնալու ճանապարհին: Այս մասին հայտնել և տեսանյութ էհրապարակել Ռիա Նովոստին։ Ավելի վաղ հրապարակվել էր Մոսկվայի ահաբեկչության երրորդ կասկածյալի ձերբակալության տեսանյութը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել […]

Արարատ Միրզոյանը Ուրուգվայի լրատվամիջոցներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցեր

Ուրուգվայ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերություններին, դրանց պատմական կապերին, երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելուն ուղղված երկուստեք ջանքերին, Մոնտեվիդեոյում ՀՀ, իսկ ավելի վաղ Երևանում Ուրուգվայի ռեզիդենտ […]

Ձերբակալված ահшբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել․ Պուտին

Ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել։ ՌԴ քաղաքացիներին ուղերձի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ ահաբեկչություն կատարողները, կազմակերպիչներն ու պատվիրատուները արդարացի պատիժ կկրեն։

ՆԱՏՕ-ն դատապարտել է Մոսկվայի ահաբեկչությունը

Հյուսիսատլանտյան դաշինքը դատապարտում է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցում զոհերի ու տուժածների ընտանիքներին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել դաշինքի մամուլի ծառայության ղեկավար Ֆարահ Դախլալլահը։ «Մենք միանշանակ դատապարտում ենք Մոսկվայում կայացած համերգի հանդիսատեսի վրա հարձակումը։ Ոչինչ չի կարող արդարացնել նման սարսափելի հանցագործությունները: Մեր խորին ցավակցությունները զոհերին և նրանց […]

Պետություն ունենալն իրականում շատ թանկ հաճույք է մարդկանց հավաքականության կողմից իրականացվող նախագծերից, պոտենցիալ նախագծերից ամենաթանկը պետությունն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ: Վարչապետը նախ շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել կրթական գործընթացին և նորարարական ծրագրերին, այնուհետև տրվել է նոր նախաձեռնության մեկնարկ, որի շրջանակում բացվել է պանելային քննարկումների հարթակը: Վերջինիս առաջին հյուրը և բանախոսը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով: Այցի ընթացքում գործարկվել […]

Հրապարակվել է Մոսկվայի ահաբեկչության երրորդ կասկածյալի ձերբակալության տեսանյութը

Ռուսական «Mash» Թելեգրամ-ալիքը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության երրորդ կասկածյալի մասին տեսանյութը։ «Բրյանսկի մարզում բռնված երրորդ կասկածյալին արնոտված դեմքով դուրս են բերում անտառից։ Նա, ինչպես եւ մնացած ահաբեկիչները, փորձել է փախչել Ուկրաինայի տարածք»,- հաղորդում է ալիքը։

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի։ Telegram-ի ալիքում գրել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ «Արդեն ավելի շատ զոհեր կան, քան Նորդ-Օստում. 143 մարդ»,- ասվում է հրապարակման մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր 115 զոհի մասին։ Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել հրազենային վնասվածքները և հրդեհի հետևանքով թունավոր նյութերի […]

Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին: Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում։Քաղաքակիրթ աշխարհը պետք է իր անհանդուրժողականությունն ու խիստ վերաբերմունքն արտահայտի ահաբեկչական նման դրսևորումների նկատմամբ, որոնք բացարձակ անթույլատրելի են։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Աստված պահապա՛ն բոլորին․․․

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։ «Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – նշված է հաղորդագրության մեջ։