Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման տասնամյակը: Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ հոբել յանական գագաթաժողովը կանցկացվի Մոսկվայում մայիսի 8-ին: Նշենք, որ այս տարի ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, […]

Apple-ի շուկայական արժեքը նվազել է ավելի քան 100 միլիարդ դոլարով՝ դատական հայցերի պատճառով

Ամերիկյան Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան 24 ժամվա ընթացքում նվազել է 113 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ երեկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և 18 նահանգ ընկերության դեմ հակամենաշնորհային հայց են ներկայացրել: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն: Apple-ի գնանշումները նվազել են 4,1%-ով, ինչը, ի վերջո, 113 միլիարդ դոլարով նվազեցրել է կորպորացիայի շուկայական արժեքը։ Դեռևս դեկտեմբերին Apple-ի շուկայական կապիտալիզացիան կազմում […]

Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր

Այսօր՝ մարտի 24-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, պարեկներն ու […]

Ազգային անվտանգության ծառայողները վնասազերծեցին Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց զինված քաղաքացուն

Ազգային անվտանգության ծառայողները վնասազերծեցին Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց զինված քաղաքացուն ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ րոպեներ առաջ նրան վնասազերծեցին և տեղափոխեցին բաժին: «Պահանջը տարբեր, ոչ հասկանալի բաներ է ասում, ոչ ադեկվատ վիճակում էր»,- ասել է Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ էր պահանջում զինված քաղաքացին:

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը: Բացման խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենը: Վեհաժողովի հիմնական ուղղվածությունը «Խորհրդարանական դիվանագիտություն. կամուրջների ստեղծում հանուն խաղաղության եւ փոխըմբռնման» խորագրով քննարկումն է: Ազգային ժողովի նախագահ Ալեն […]

Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա․ մանրամասներ

Շերեմետևոյում ինքնաթիռի ուղևորուհին ասել ռումբի մասին, քանի որ նա նյարդայնացած է եղել բորտուղեկցորդուհու հեռախոսային խոսակցությունից: Այս մասին RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Պայթուցիկների մասին հայտարարությունը կատակ է եղել։ «Կինը դժգոհ էր, որ երբ մարդիկ բարձրանում էին, բորտուղեկցորդուհին հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ։ Նա ասել է՝ հերիք է խոսես, թե չէ ուսապարկիս ռումբը բաց […]

Մոսկվայի ահաբեկչության հետևանքով տուժել է 154 մարդ, հոսպիտալացված է 107-ը

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է 154 մարդ։ Այդ մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 107 մարդ հոսպիտալացված է, 44 մարդ ամբուլատոր բուժում է ստանում, ևս երեք մարդ դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 22-ին մի խումբ անձինք ներխուժել էին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ ու կրակոցներ արձակել […]

Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել՝ ռուսական կողմից հրթիռային հարձակման սպառնալիքի պատճառով։ Այդ մասին «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել են Ուկրանիայի ռազմաօդային ուժերը։ «Այն շրջաններում, որտեղ հայտարարվել է օդային տագնապ, բալիստիկ զենքի կիրառման վտանգ կա։ Մի անտեսեք օդային հարձակման տագնապը»,- ասված է հայտարարության մեջ։ Ukrinform-ն ավելի վաղ նաև հայտնել էր, որ մարտի 24-ի […]

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշում է Զատկին նախորդող կիրակի օրը։ Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը՝ ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և […]