Lratvutyun.am

Իսպանիայում մոլեգնող «Նելսոն» փոթորիկն առնվազն չորս մարդու կյանք է խլել

«Նելսոն» փոթորիկը, որն անցել է Իսպանիայի մեծ մասի վրայով, առնվազն չորս մարդու կյանք է խլե, հայտնում է Euronews-ը: Ըստ աղբյուրի՝ նախօրեին Կատալոնիայի հարավում ՝ Տարագոնայում, խեղդվել է երկու մարդ ՝ 16-ամյա մի դեռահաս և 32-ամյա գերմանացի զբոսաշրջիկ, որը ցատկել է ջուրը՝ փորձելով փրկել նրան: Երկրի հյուսիսում՝ Աստուրիայում, տարերքի ժամանակ ալիքները հասել են 8 մետրի՝ խլելով […]

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղակայվել են Փաշինյանի խնդրանքով․ ՌԴ դեսպան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ-ի հասցեին ուղղված մեղադրանքների վերաբերյալ հարցին։ «Չեմ նշի անգամ մեր դիտորդների տեղակայումը, որոնք վարչապետի Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Ռուսաստանի հաշվին տեղադրվել են Ադրբեջանի հետ […]

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Երևանում

2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: Միջազգային ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:  Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում: 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պոկում, […]

Յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի համար պատիվ է խաղալ իր երկրի ազգային հավաքականում․ աննկարագրելի հույզեր են․ Տիգրան Ավանեսյան

«Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտի մասին։ Ֆուտբոլիստը մասնակցել է Չեխիայի հետ (1:2) ընկերական խաղին։ «Աննկարագրելի հույզեր են։ Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականում։ Յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի համար պատիվ է խաղալ իր երկրի ազգային հավաքականում։ Շնորհակալություն մարզչական շտաբին վստահության և միջազգային ասպարեզում իմ նորամուտը նշելու հնարավորության համար։ Հենց […]

5 հայ ծանրորդ վաղը կմեկնի Թաիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Ծանրորդների համար վճռորոշ դեր ունի Թաիլանդում մարտի 31–ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությունը: Օլիմպիական ընտրական մրցաշարի առումով, այդ ստուգատեսը վերջին վարկանիշայինն է: Հայաստանը մրցումներում կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ ՝ +109կգ ): Նրանք մրցավայր կմեկնեն վաղը՝ լուսադեմին: Մեր պատվիրակներից […]

ԿԲ խորհուրդը որոշել է նախնական համաձայնություն տալ «Ամերիաբանկի» կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցությանը

Տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի նիստ։ «ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի մարտի 29-ի նիստում Խորհուրդը որոշում է կայացրել նախնական համաձայնություն տալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի եւ «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը»,- նշված է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում:

Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու» մասին ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 25-ի N 808-Ն որոշման կիրառման հետ կապված հարցերի շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև կարգավորումների արդյունքում […]

Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամական կապին անվերապահորեն հավատում եմ, այլ հարց է պետությունների միջև հարաբերությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «ЮФУ» Սոցիոլոգիայի և տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի տարածաշրջանային և եվրասիական հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր, սոցիալական գիտությունների դոկտոր Մաքսիմ Վասկովը: «Եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ ժամանակակից պայմաններով, ապա ավտոմատ դառնում է ՌԴ-ի համար ոչ բարեկամական երկիր: Անգամ […]

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Move2Career-ի կողմից կազմակերպված կարիերայի և նեթվորքինգի Recruit Days բիզնես միջոցառմանը։ Ucom-ի ղեկավարը TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ, ներկայացնելով իր կարծիքներն ու դիտարկումներն ընկերություններում թվային փոխակերպում իրականացնելու և այդ գործընթացի ժամանակ ճիշտ հաղորդակցվելու մասին։ «Կարևոր է հասկանալ, որ թվային տեխնոլոգիաները չեն […]

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրության մեջ՝ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով։Կողմերը քննարկել են մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի ներկա վիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ […]

Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ: Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել էր 2007 թվականին` ԼՂՀ կառավարության նույն թվականի որոշմամբ: Հիմնադրամի հիմնադիրն էր Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության: Հիմնադրամն իրականացրել է Արցախի Հանրապետությունում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես […]