Lratvutyun.am

Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը. Արարատ Միրզոյան

Արգենտինյան “Todos Noticias” հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, […]

Ռուսաստանն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել Կրոկուսի դեպքի մեջ ներգրավված անձանց և փոխհատուցել պատճառված վնասը

Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է ձերբակալել Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչության մեղավորներին: Այս մասին ՌԻԱ Նովստիի փոխանցմամբ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Բացի այդ, Մոսկվան Կիևին կոչ է արել դադարեցնել ահաբեկչությանը ցուցաբերվող ցանկացած աջակցություն և փոխհատուցել զոհերին պատճառված վնասը: Հիշեցնենք, որ Մերձմոսկովյան Կրոկուս Սիթի Հոլում հրաձգությունն ու հրդեհը տեղի են ունեցել մարտի 22-ի երեկոյան: Մի քանի […]

Մեր ժողովրդի սեպուհ պարտքն է հաղթահարել ներազգային տարաձայնություններն ու անմիաբանությունը. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հարության տոնի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ուղերձում ասված է․ «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք): Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր […]

ՀՀ ՊՆ-ն սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ […]

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վերին Լարսը մերկասառույցի պատճառով երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պшտերազմ մեկնարկելու համար․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար։ Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղության մեր ձգտումների, խաղաղության մեր օրակարգի առիթով մեզ շատերը հայհոյում են և բազում ստեր են ասում։ Այդ ստերից ամենաարտահայտիչը, ըստ էության, բոլոր լրատվամիջոցներում և քաղաքական քնդդիմադիր գործիչների խոսույթից արձանագրվում է, […]