Lratvutyun.am

Ես այն մարդը չեմ, որը կարող է վերցնել ճամպրուկներն ու գնալ ավելի ապահով տեղ ապրելու,ես գնալու տեղ չունեմ. Գագիկ Ծառուկյան

Հարցազրույց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ – Պրն Ծառուկյան, մեր զրույցը սկսենք պարզ հարցով` Դուք քաղաքականության մեջ այսօր կա՞ք, թե՞ ոչ։ – Իսկ Հայաստանում այսօր կա՞ քաղաքականություն։ Չորս կողմից ասում են՝ պետությունը լինել-չլինելու եզրին է, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել այս պայմաններում։ 100 հազարից ավել մեր քույրերն ու եղբայրները, իրենց տները թողած, շքեղ քաղաքներն ու […]

Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սահմանազատում իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունից ավելի քան երեք շաբաթ անց սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն: «Ազատությունը» փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ արդյոք սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները մտնում […]

Մարտի դաշտում Ուկրաինայի վիճակը լուրջ է, Կիևը հրատապ օգնության կարիք ունի. Ստոլտենբերգ

Մարտադաշտում Ուկրաինայի համար իրավիճակը շատ լուրջ է և ծանր, Կիևը հրատապ օգնության կարիք ունի. այս մասին  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Ուկրաինան հնարավորինս կարճ ժամկետում օգնություն ստանալու կարիք ունի, մենք տեսնում ենք իրավիճակը մարտի դաշտում, տեսնում ենք, թե որքան լուրջ է այն և ինչ պահանջներ են ներկայացվում Ուկրաինային։ Մենք գնահատում ենք այն ամենը, ինչ արել […]

Ամենաբարեկամ երկիրը՝ Ֆրանսիա, հաջորդում են Հնդկաստանն ու Իրանը. սոցհարցում

Որպես բարեկամական երկիր ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78.1%-ով, 12%-ը չեզոք են Ֆրանսիայի հետ կապված, իսկ 8,8 տոկոսը կարծում է, որ այն ոչ բարեկամ երկիր է։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցհարցման տվյալները։ Հարցվածները պատասխանել էին «Ո՞ր երկիրն եք համարում բարեկամ» հարցին։ Ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում […]

Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հայկական հնագույն քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, համեմատում Եվրամիության հետ. Զախարովա

Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր ակնհայտորեն վատ են, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Ես այսօր տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը: Նա ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է: Գիտե՞ք […]

Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին

Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով Հայաստանում ԵՄ առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու համար: «Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Մեր դիտորդները հաղորդում են, որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է»,- այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ առաքելության «X»-ի պաշտոնական միկրոբլոգում:

Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով  քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այս մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ: Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։ Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է Լոս Անջելեսի […]

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

«Մոտենում ենք այն հանգրվանին, որ տնտեսությունն այս դրական միջավայրից ձեռնունայն է դուրս գալու».

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանությունները հետևողականորեն գնում են հարկադրույքների ավելացման, նոր հարկերի սահմանման ճանապարհով, որն ավելացնում է քաղաքացու սոցիալական բեռը: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ հարկահավաքման ֆունկցիան պետության գործառույթն է: «Օրինակելի պարագայում հավաքագրված հարկերը, որոնք պետք է ուղղվեն պետական բյուջե, ենթադրվում է, որ հետադարձ կապով վերադառնալու են դեպի հանրություն: Չեմ կարծում, […]

Երևանի տնկարանային տնտեսությունը առաջիկայում կհամալրվի 40 հազար վայրագ և արդեն պատվաստված փ

Երևան քաղաքի տնկարանային տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում տնկարանի ցանկապատի անցկացման աշխատանքները կատարված են մոտ 70 տոկոսով: Տարածքում մայիսի սկիզբին պլանավորվում է տնկել մոտավորապես 20-30 հազար վայրագ տեսակի և շուրջ 10 հազար արդեն պատվաստված փոքր տնկիներ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն՝ ընդգծելով, որ Ռուսաստանից […]

Չավին կարող է գլխավորել Այաքսը

Չավին կարող կարիերան շարունակել Նիդերլանդներում։ «Այաքսը» իսպանացի մասնագետին ներառել է գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում, հայտնում է Diario Sport-ը։ Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»: Ամստերդամյան ակումբը բարձր է գնահատում Չավիի՝ որպես նախկին խաղացողի փորձը և այն, որ «Բարսայում» նա աշխատում է բազմաթիվ երիտասարդ խաղացողների հետ։ «Այաքսին» դուր է գալիս […]

Չգիտեմ, թե քանի անընդմեջ հանդիպում կարող ենք հաղթել․ Գվարդիոլա

Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ում չեմպիոնական պայքարի մասին։ Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Աստոն Վիլայի» հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:15-ին: «Մենք պարզապես պետք է հաղթենք խաղերում, դա այն է, ինչ մենք պետք է անենք: Մենք չենք կարող մեզ թույլ տալ շատ միավորներ կորցնել։ «Ասթոն Վիլան» խաղում է […]