Lratvutyun.am

Ռուսաստանը հաջողությամբ առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով․ Ստոլտենբերգ

Ռուսական բանակը հաջողությամբ առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով՝ հարձակման համար բավարար ուժեր մոբիլիզացնելուց հետո։ Այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ռուսաստանը շփման գծում առաջ է շարժվում»,- ընդգծել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարը։ Ստոլտենբերգը մարտի դաշտում ընդհանուր իրավիճակը գնահատել է որպես «լուրջ և բարդ»։ Նա նաև պահանջել է շտապ ավելացնել Կիևին տրամադրվող […]

Վաղը Ադրբեջանը կարո՞ղ է պայման դնել, որ եթե Սյունիքը չտանք կhարձակվեն. Սերժ Սարգսյանը՝ Տավուշի գյուղերի մասին

      Ցանկացած մարդ ով դիվանագիտական թեթև կուրս անցել է, գիտի, որ բանակցային պրոցեսը այնպիսի պրոցես է, որ երբ որ համաձայնեցված չէ փաստաթղթի վերջին կետը, մնացած կետերը համաձայնեցված չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսինք սա բանակցություն է, սա սահմանազատման գործընթաց է, թե ուղղակի Ադրբեջանի պահանջին […]

ՀՀ իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը

Հայաստանի իշխանությունը դեռ չի որոշել, թե ինչպես է անցնելու Վրաստան տանող ճանապարհի նոր հատվածը, որը պետք է այլընտրանք դառնա Ոսկեպար գյուղի մոտով անցնող հատվածին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հանձնարարական է տվել վերակառուցել ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են գալիս ՀՀ (Խորհրդային Հայաստանի) տարածքից, օրինակ՝ Տավուշի մարզի Ոսկեպարի մոտ։ «Հայտնում […]

Ռուսաստանը Հայաստանից որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացել հարաբերությունները խզելու մտադրության մասին. Օվերչուկ

Մոսկվան Հայաստանից պաշտոնական հայտարարություններ չի ստացել այն մասին, որ կցանկանար խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մեզ հայտնի չէ, որ նրանք ծրագրում են խզել հարաբերությունները, այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել»,- ասել է Օվերչուկը Известия-ին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ «Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում» և «ակտիվորեն մասնակցում է […]

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Որպես հիմնական օրակարգային հարց քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության հարցը։ Վերջինիս ներդրման արդյունքում նախատեսվում է բազմաթիվ պոտենցիալ ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը։ ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար […]

Աճարկուտում քաղաքացին անտառում ընկել է բլրից, նրա կյանքը փրկել չի հաջողվել

Ապրիլի 3-ին, ժամը 20։48-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղում քաղաքացին անտառում ընկել է բլրից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Ծլհանի քար» կոչվող տարածքում հայտնաբերել են Մ. Ն.-ի դին, պատգարակով մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև […]

Ահաբեկիչներն Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքների վրա. կան զոհեր

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքների ոստիկանական բաժանմունքների վրա զինված ահաբեկչությունների հետևանքով երեք իրավապահ է սպանվել։ Այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամատին։ «Ժամը 22-ի սահմանում ահաբեկիչները հարձակվել են Չաբահարի մի քանի ոստիկանական բաժանմունքների վրա: Մեր ուժայինների և իրավապահ մարմինների օգնությամբ նրանց հարձակումը հետ է մղվել, նրանցից մի […]

Մոսկվան և Թեհրանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը

ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ «Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական […]

Ովքեր են հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության առաջին հաղթողներն ու մրցանակակիրները

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնության մրցումային առաջին օրվա հաղթողներն ու մրցանակակիրները։ 45 կգ քաշային կարգ Մարատ Աճեմյան – Գյումրի Արթուր Պետրոսյան – Գյումրի Սարգիս Հարությունյան – Ապագա Մերուժան Մխիթարյան – Գյումրի Վազգեն Մնացականյան, Նորայր Մուշեղյան – ՄԴ 60 կգ քաշային կարգ Ալեքս Մարգարյան, Նորայր Մուշեղյան – ՄԴ Էդգար Բաղրամյան – ՕՀՔՀՄՄ Հայկ Մանուկյան […]

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: «Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով […]