Lratvutyun.am

Արարատ Միրզոյանը Մարտին Վասալին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանի քննարկումները

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ ընդունված է բնութագրել որպես առանձնաշնորհյալ, այսօր զարգանում են լայն օրակարգով և նոր ուղղություններով, որոնք միտված են ամրապնդելու […]

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Ոչ մի բան էլ չենք ստորագրի, եթե բանակցություններում չհասնենք պայմանավորվածության. Ալեն Սիմոնյան

ՀՀ սահմանից որևէ մաս, Տավուշից կամ որևէ մարզից որևէ բան չի քննարկվում և քննարկման ենթակա չէ։ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,- ասաց […]

Հրդեհ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 4-րդ, 2-րդ, 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ:Պարզվել է, […]

Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրւյց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի […]

Սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի. Մհեր Գրիգորյան

Սահմանազատման հատվածները, այն կարևորագույն սկզբունքները՝ անվտանգության, սոցիալ-կենցաղային և իրավական, մինչև վերջնական որոշում չլինի այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի մասին, բանակցություններ սկսել չենք կարող: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի»,- նշեց նա:

ԵԽ-ն 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծմանը

Ս․թ․ ապրլի 11-ին, հինգշաբթի, Եվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվեցին Հայաստանի […]

Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսի․ Արմեն Ռուստամյան

Վերջերս Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի սահմանամերձ գոտի, որոնք պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, ու ժողովրդին ահաբեկել էր պատերազմով, ինչը իրականում շավ մտածված ծրագիր է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Այնտեղից վախեցնում են, այստեղից նույնպես, ստեղծում են տպավորություն, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որպեսզի կարողանանք այս […]

Էսթետիկ բժշկությամբ զբաղվող կենտրոնները պետք է գործեն միայն օրենքի շրջանակներում. Ավանեսյան

«Էսթետիկ բժշկությամբ զբաղվող կենտրոնները պարտավոր են ունենալ լիցենզիա»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ լիցենզավորման օրենքի փոփոխությունները վերաբերվում են անհատին «ՀՀ-ում ստեղծվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ։ Սա շատ կարևոր համակարգային փոփոխություն է, որ անհրաժեշտ է ունենալ, թե որ մասնագետը, բժշկական կրթություն ստանալով, ինչպես պետք է […]

Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հրատապ նիստ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնել։ Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ հրատապ նիստ հրավիրելու հարցը կքննարկեն ապրիլի 9-ի նիստի ընթացքում։ Հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ […]

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Արավուսի ու Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի […]

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին չի մասնակցի։ Այդ մասինPanorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ «Ի պատասխան Ձեր հարցման. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին»,-  հայտնեցին ԱԳՆ-ին: