Իսրայելը պետք է պատժվի և կպատժվի. Խամենեի
«Իսրայելը սխալ գործեց, երբ ապրիլի սկզբին հարձակվեց Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա, և այս հարձակման համար կպատժվի»։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իդ ալ Ֆիտր (Այդ ալ-Ֆիտր) ծոմապահության տոնի կապակցությամբ իր ուղերձում։ «Արատավոր ռեժիմը (Իսրայելը-խմբ.) սխալ է թույլ տվել ու պետք է պատժվի, և նա անպայման կպատժվի», – […]
Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում. երկու կողմերի սահմանապահների կողմից հրшձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են […]
Պատշաճ կլիներ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը քայլեր ձեռնարկեր՝ կասեցնելու ցեղասպան գործողություններն ու հրեշավոր բարբարոսությունները․ Մայր Աթոռը պատասխանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է Հայոց Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի կողմից հնչեցված մեղադրանքներին: «Մեդիամաքս»-ի խնդրանքով մեկնաբանելով Ալահշուքյուր Փաշազադեի հայտարարությունները, Մայր Աթոռում ասել են. «Արցախյան հակամարտության պատմության ողջ ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Հայ Եկեղեցու մնայուն հորդոր-պահանջը Ադրբեջանից եղել է եւ շարունակում է մնալ՝ հարգել սեփական պատմական […]
Կրեմլն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը, որ «Հայաստանը ՌԴ-ի նկատմամբ ոչ մի սխալ քայլ չի արել»
Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է և դաշնակիցը, դժվար թե կարելի է գերագնահատել երկկողմ հարաբերությունների կարևորությունը. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել»: «Հուսով ենք, որ տեսանելի ապագայում Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ […]
ԼՂ-ից տեղահանվածները որևէ իրավունքից չեն զրկվի, եթե դառնան ՀՀ քաղաքացի. փոխվարչապետ
Եթե Արցախից բռնի տեղահանված քաղաքացին ունի ինչ-որ բավարար չափի գումար, արդեն ընտրել է բնակարան և պակասում է Կառավարության աջակցության գումարը, կարո՞ղ է արդյոք առաջին փուլով ընդգրկվել շահառուների ցանկում: Այս մասին ԱԺ-ում, դիմելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։ «Քաղաքացիների մոտ մտահոգություն կա, որ ՀՀ քաղաքացիություն վերցնելով զրկվելու են աջակցության ծրագրերից և իրենց հին […]
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29,743 կմ² տարածք ունեցող երկիրն է: Այս մասին ԱԺ-ում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը: Իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ-ի անվտանգությունը: Ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ, ապա դրանք բացասական երաշխիքներ են: Ինչ-որ երաշխիքներով ինչ-որ չափով […]
Իրանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել վեճերը լուծել երկխոսության միջոցով
Իրանը բազմիցս արտահայտել է իր աջակցությունը Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և իրենց հողի վրա ինքնիշխանության իրավունքին՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու։ Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանը՝ խոսնակն ընդգծել է տարածաշրջանային կարողությունների, այդ […]
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։ […]
Կիևը նոր հակահարձակման ծրագիր ունի. Զելենսկի
Կիևը նոր հակահարձակման ծրագիր ունի, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։ «Այո, մենք ունենք հակահարձակման ծրագիր», – ասել է նա: Միաժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ հարձակողական գործողության համար Ուկրաինային անհրաժեշտ են առաջադեմ սպառազինության համակարգեր օտարերկրյա գործընկերներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Նա նաև հույս է հայտնել, որ Կիևը կստանա ժամանակակից տեխնոլոգիաներ՝ նորագույն […]
Օլիմպիական օղակները կտեղադրվեն Էյֆելյան աշտարակի վրա
Օլիմպիական խաղերը հյուընկալող քաղաքների խորհրդանշական վայրերում ընդհանրապես տեղադրվում են հինգ օղակները: Միմյանց միահյուսված՝ կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր օղակները խորհրդանշում են հինգ մայրցամաքները:Դրանք առաջիկայում, Սենա գետի ուղղությամբ, կտեղադրվեն Էյֆելյան աշտարակի վրա՝ առաջին և երկրորդ հարկերի միջև: Այս մասին հայտարարել են հուշարձանը տնօրինող ընկերությունը և խաղերի կազմկոմիտեն։ Էյֆելյան աշտարակը համաշխարհային զբոսաշրջության ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն […]
Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի պարաբազկամարտի 2024 թվականի առաջնությունը, որին ավելի քան 65 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը: Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով: Հայաստանի հաշմանդամային […]
Ռեալն ու Մանչեսթեր Սիթին այժմ համաշխարհային ֆուտբոլի 2 լավագույն թիմերն են․ Կասիլյաս
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղից առաջ ասել է, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթիի» մասին։ «Մանչեսթեր Սիթին» փոխարինեց «Բավարիային» Մադրիդի «Ռեալի» հետ մրցակցությունում։ Երկար ժամանակ մադրիդցիների գլխավոր մրցակիցը մյունխենյան ակումբն էր, սակայն վերջին տարիներին այս տեղը զբաղեցնում է անգլիական թիմը»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Relevo-ն։ «Ռեալն» […]