Եղիր տեղեկացված

ՌԴ-ն չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց ապրանքը մեր խանութներում անխոչընդոտ վաճառվում է. Սիսակ Գաբրիելյան

Մենք ստեղծո՞ւմ ենք մարմին, որը անկախ ԵԱՏՄ սահմանված չափանիշներից, կարող թույլ տալ, որ որևէ տնտեսվարող որևէ ապրանք ներմուծել  Հայաստան: Այս հարցն այսօր ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ բարձրաձայնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Շարունակելով հարցը նա ասաց. «Օրինակ` հիմա Ռուսաստանը չի թողնում մեր […]

Թուրքիան սահմանափակել է ապրանքների արտահանումն Իսրայել՝ պահանջելով հրադարար Գազայում

Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ «Թուրքիան որոշել է սահմանափակել որոշակի ապրանքների արտահանումն Իսրայել՝ սկսած 2024 թվականի ապրիլի 9-ից։ Նշվում է, որ որոշման պահանջներն անմիջապես կիրականացվեն նախարարության կողմից։ Այս մասին հայտնում է TRT-ն: Առևտրի նախարարության՝ Իսրայել արտահանումը սահմանափակելու որոշումը վերաբերում է ապրանքների 54 խմբի՝ կցամասերից մինչև պողպատ, մարմարից մինչև կերամիկա և տարբեր քիմիական նյութեր։ Սահմանափակումները […]

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում՝ հարգելով երկրի տարածքային ամբողջականությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի՝ հարգելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է հակամարտության ավարտը տեսնել ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա և հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», -ասել է Դյուժարիկը։