Լուրեր Հայաստանից և աշխարհից

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ այցելել են Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզպետ Ռոբըրտ Ղուկասյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել են Կապանի օդանավակայան։ Այս մասին նա գրել է X-ի էջում։«Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»,- գրել է դեսպանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ դեսպանը գրառում էր արել, որ գնում է Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է առաջարկել

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է առաջարկել, որը նախատեսում է պատերազմի սառեցում։ Այս մասին հայտնում է New Europe թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հրատարակության համաձայն՝ նախագիծը ստեղծվել է Ստամբուլում առաջին բանակցությունների հիման վրա և ներառել է 2022 թվականի մայիսի ձևակերպման մի մասը։ Այս համաձայնագրին կարող են աջակցել մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ, […]

Իրանը նշել է այն պայմանը, որի դեպքում կարող է հրաժարվել Իսրայելին «պատժելուց»

Իրանը կարող է հրաժարվել իսրայելական իշխանությունների դեմ պատասխան գործողություններից՝ Սիրիայում իրանական դիվանագիտական ​​օբյեկտների վրա հարձակման համար, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտի Իսրայելի հարձակումը։ ՄԱԿ-ի համաշխարհային կազմակերպությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Իսրայելի դեմ պատասխան հարվածը կարող է չեղարկվել, եթե Անվտանգության խորհուրդը կարևոր ժեստ անի։ Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրում է […]

Մեր պատմության բովանդակության 70-80%-ը ԽՍՀՄ-ն է գրել. Փաշինյան

Հայ ժողովրդի պատմության՝ այսօր գոյություն ունեցող բովանդակության 70-80 տոկոսը, եթե ոչ ավելին, ձևավորվել է Խորհրդային Միության շրջանում: Այս մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայ ժողովրդի պատմությունը Խորհդային Միության շրջանում եղել է աշխարհաքաղաքական ընկալումների որոշակի տրամաբանության մեջ, որ, հաշվի առնելով որոշակի […]

Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան

Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան՝ երկու երկրների առաջնորդների ոչ կոմպետենտության աստիճանով։ Ֆեյսբուքի էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մենք անցանք ուկրաինացման նման առաջին փուլը, երբ կորցրինք Լեռնային Ղարաբաղը, իսկ այժմ կանգնած ենք երկրորդ փուլ մտնելու շեմին ՝ հայկական տարածքի զգալի մասի պոտենցիալ կորստով։ 44-օրյա պատերազմից, ինչպես և Ուկրաինայի պատերազմից կարելի […]

ՀՀ նախագահը և դեսպանը խոսել են Ավստրալիա մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հեռանկարների մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ վերջինս առավելագույն ջանք կներդնի հայ-ավստրալական կապերի առավել ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։ «Մեր երկիրը Ավստրալիայի հետ ունի իսկապես ջերմ հարաբերություններ: Վստահ եմ, որ Ձեր […]

ԵՄ-ն ուզում է տեսնել բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին․ Կլաար

Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է։ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը: Արդյո՞ք հրադադարի խախտումները Բաքվի պատասխանն են Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների, Կլաարը չգիտի, սակայն նշում է՝ ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։ «Սրա […]

Սյունիքի մարզում ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին քարաթափումներ են լինում

Սյունիքի մարզում առատ տեղումներով պայմանավորված՝ ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին գրանցվում են քարաթափումներ՝ որոշակիորեն խոչընդոտելով երթևեկությանը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»: «Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներում երթևեկելիս լինել ուշադիր‚ քարաթափումների դեպքում անմիջապես տեղեկացնել 010 562533 թեժ գծին։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ-ն գերճշգրիտ զենքերով հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին

Հինգշաբթի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը ի պատասխան Կիևի՝ ՌԴ նավթագազային արդյունաբերությանը և էներգետիկ օբյեկտներին վնասելու փորձերին, հարձակվել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի (ՎԷՀ) օբյեկտների վրա։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ «Ի պատասխան Կիևի վարչակարգի՝ Ռուսաստանի նավթագազային արդյունաբերությանը և էներգետիկ օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, այս գիշեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը լայնածավալ հարված են հասցրել բարձր ճշգրտության […]

Ադրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ-ի գոյությանը. Freedom House

Հեղինակավոր Freedom Houseիրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit 2024 ամենամյա զեկույցը, որի շրջանակում զուգահեռներ է անցկացրել Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հարձակման միջև՝ Արցախում կատարվածը որակավորելով «էթնիկ զտում»: Զեկույցում նշվում է, որ ժողովրդավարական կառավարումը Nations in Transit-ում ներառված երկրներում 20-րդ տարին անընդմեջ անկում է ապրել 2023 թվականին: Եվրասիական ավտոկրատ պետությունների […]

ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյանը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ… Առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ […]